Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հիփոթեքային վարկերն առավել հասանելի կդառնան. ԿԲ-ն փոփոխություններ է կատարել

Վերադարձ լուրերի բաժին

19:29 , 16 Մայիս 2016

Կենտրոնական բանկի խորհրդի մայիսի 10-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Կանոնակարգում կատարված փոփոխությունների նպատակն է մեղմացնել սահմանված որոշակի պայմաններին բավարարող դրամային հիփոթեքային վարկերի ռիսկի կշիռները, խստացնել սահմանված որոշակի պայմաններին չբավարարող արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկի կշիռները` պայմանավորված դրամային և արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկայնության մակարդակով, ճշգրտել մեղմ ռիսկի կշիռներով (35/75) կշռման ենթակա հիփոթեքային վարկերի համար սահմանված պայմանները՝ հաշվի առնելով հիփոթեքային շուկայում վերջին տարիներին առաջացած առանձնահատկությունները, ինչպես նաև ընդլայնել պարտադիր պահուստավորման նորմատիվի շրջանակում սահմանված կազմակերպությունների ցանկը:

Հիշյալ փոփոխություններով բանկերին հնարավորություն է տրվում ընդլայնել բնակչությանը տրամադրվող դրամային հիփոթեքային վարկերի ծավալները՝ դրամային հիփոթեքային վարկերն առավել հասանելի դարձնելով բնակչության համար:

Ակնկալվում է նաև ապահովել արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկայնության համարժեք գնահատում և զսպում, դոլարիզացիայի մակարդակի նվազեցում, ինչպես նաև երկարաժամկետ միջոցների ներգրավման խթանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների