Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 8.2 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

00:57 , 04 Հունիս 2019

Հայաստանում հիփոթեքային վարկերի պորտֆելն ապրիլի դրությամբ կազմել է 308 մլրդ դրամ. տարվա սկզբից այն աճել է 8.2 տոկոսով: Աճը խթան է նաև նոր շինարարության համար: Այդ մասին Ազգային ժողովում Կենտրոնական բանկի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո ասաց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Հիփոթեքային շուկան վերջին տարիներին աճել է: Այս տարվա սկզբից հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 8.2 տոկոսով և ապրիլի դրությամբ կազմել 308 մլրդ դրամ: Իսկ ապրիլի վերջի դրությամբ հիփոթեքային վարկերի մնացորդը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ աճել է 28 տոկոսով: Դրանք շատ լուրջ թվեր են: Դա խթան է նաև նոր շինարարության համար»,-ասաց Ջավադյանը: Նրա կարծիքով` տնտեսական աճի վերջին թվերը խոսում են հենց նրա մասին, որ շինարարությունը նպաստում է դրան:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին, թե ԿԲ-ն ունի արդյոք որևէ ծրագիր, որը հիփոթեքային վարկավորման ծրագրերը կտանի նաև մարզեր` Ջավադյանն ասաց, որ կառավարության հետ համատեղ սուբսիդավորման քաղաքականության մեջ փոփոխություններ են նախատեսում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: