Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հին աշխարհամասի նոր մեքենաները. Որ մակնիշն են նախընտրում եվրոպացիները (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

09:29 , 22 Հունվար 2018

Եվրամիության երկրներում 2017 թվականին վաճառվել է 15 137 732 նոր մարդատար ավտոմեքենա։ 2016 թվականի համեմատ՝ նոր մեքենաների վաճառքը ավելացել է շուրջ կես միլիոնով կամ 3.4%-ով։

Մեր գործընկեր Մոդեքս խորհրդատվական ընկերության կողմից մշակված տվյալների համաձայն՝ նոր մեքենաների վաճառքի խոշորագույն եվրոպական շուկան Գերմանիան է, որտեէ 2017 թվականին վաճառվել է 3 441 262 մեքենա։

Երկրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է (2 540 617 մեքենա), երրորդում՝ Ֆրանսիան (2 110 748 մեքենա)։ 1 միլիոնից ավելի շատ նոր ավտոմեքենա է վաճառվել նաև Իտալիայում և Իսպանիայում։

Ինչ վերաբերում է նախընտրելի մակնիշներին, Եվրոպայում ամենատարածվածը Volkswagen-ն է՝ շուկայի 10.9%-ը։ Երկրորդ տեղում Renault-ն է՝ 7.5%, երրորդում՝ Ford-ը՝ 6.7%։

Առաջին հնգյակում են նաև Peugeot-ն և Opel-ը (6-ական տոկոս)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։