Invalid username or password
Սահմանապահ Պառավաքարում ապրող Բրուտյանները տարիներ շարունակ ապրել են փլուզման վտանգ ունեցող տան մեջ: Պապից թոռ հասած տան հիմքերը տարիների ընթացքում սկսել են թուլանալ: Կաթացող տանիքն ու փայտյա հատակն էլ շարքից դուրս են եկել՝ տանտերերին կանգնեցնելով խնդիրը շուտափույթ լուծելու փաստի առջև: Լքել հայրենի գյուղը չեն ձգտել: պատերազմական ժամանակահատված հաղթահարած ընտանիքի համար դա նաև պատվի հարց է եղել: Բրուտյանների տան խնդիրը հայտնվել է բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:
Նախորդ տարվա աշնանը Մանվելն սկսել է տան վերակառուցումը: Լայնածավալ աշխատանքի շնորհիվ, կարգավորվել են հրատապ լուծում պահանջող հարցերն ու ստեղծվել պայմաններ՝ նորմալ կենցաղավարության համար: Լիարժեք ամրացվել են տան հիմքերը, փոխվել տանիքն ու հատակը, ավելացել են հարմարավետ խոհանոցը, կոմունալ հարմարությունները և սահմանին ապրող գյուղացու կյանքում անհրաժեշտություն դարձած ապաստարանը: Երկրորդ հարկից նկուղային հարկ տանող ապաստարանի մուտքը երեխաների ննջասենյակից է:
«Երբեմն, երբ կրակոցներ էին լինում, թաքնվելու տեղ չկար: Ավելին, փլուզման եզրին գտնվող տանից հարկավոր էր նույնիսկ փախնել: Հիմա, բետոնացման աշխատանքներն այնքան լավ են կատարված, որ հանգիստ կարող ենք պատսպարվել: Եթե անգամ երկրորդ հարկը վնասվի՝ նկուղային հարկը կմնա: Ծրագիրն անչափ կարևոր է տան խնդիր ունեցող ընտանիքների համար»,- ասել է տանտերը՝ Մանվել Բրուտյանը:
Վերակառուցված տան մեջ ապրում են 6 հոգով: Բազմանդամ ընտանիքը հասցրել է առաջին ձմեռն անցկացնել նոր տանն ու սկսել է կենտրոնանալ այլ նպատակների իրականացման ուղղությամբ: Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, նախորդ տարվա ընթացքում, Պառավաքարում տան խնդիր է լուծել 5 ընտանիք:
Դիտումներ 630
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ: