Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հերթական 25% CASHBACK ակցիան՝ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

16:55 , 02 Հուլիս 2018

Կոնվերս Բանկը՝ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում,  հայտարարում է «Արգենտինական գինու շաբաթ» հերթական  ակցիան:

Գործարկված ակցիայի շրջանակներում՝ հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում , Բանկի գործընկեր ռեստորաններում  գնելով արգենտինական Del Fin Del Mundo գինի, անկանխիկ վճարում կատարած  հաճախորդները կստանան գումարի 25%-ի չափով CashBack:

Զուգահեռաբար, կկուտակվեն  Կոնվերս միավորներ, որոնք հետագայում հնարավոր է բանկի գործընկերային ցանցում փոխանակել արժեքավոր նվերներով:

«Սա այս տարի թվով 4-րդ խոշոր CashBack ակցիան է, որի շրջանակներում՝ 25-ամյակի կապակցությամբ,  Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանում աննախադեպ՝ 25 տոկոսի չափով գումարի հետվերադարձ: Գումարի հետվերադարձի ակցիաների շրջանակներում տարեկսզբից հաճախորդներին է վերադարձվել մոտ 10 մլն դրամ»,- ասացին Կոնվերս Բանկում:

Նշվեց նաև, որ առաջիկայում՝  հիմնադրման տարեդարձի կապակցությամբ, Բանկը հանդես կգա նոր շահավետ առաջարկներով: Խոսքը ոչ միայն հաճախորդների խրախուսման ակցիաների, այլև արտոնյալ պայմաններով նոր պրոդուկտների ներդրման  մասին է :

25-ամյակի միջոցառումների շրջանակներում Բանկը աջակցում է նաև Երևանում ու մարզերում  առողջ ապրելակերպի, նորարարությունների, կրթության խրախուսման տարբեր նախագծերի իրականմանը: Առաջիկա նախագծերից առանձնացվեցին հուլիսի 22-29-ը կայանալիք «Սևան Ստարտ-ափ»-ը, որտեղ Բանկը հանդես է գալիս որպես հովանավոր և մասնակից, ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերում և Արցախում մարզահրապարակների շինարարությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված #երբշահումես մարքեթինգային ակցիան:

Արդյո՞ք շինարարությունն աճում է աննախադեպ տեմպով

Վարչապետի խորհրդականի խոսքով, ներդրումներ են կատարվել նաև շինարարության ոլորտում, և շինարարության աճի տեմպերն աննախադեպ են:

Ժամկետանց վարկերի կշիռն աճել է

2018 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կազմել է մոտ 39.5 մլրդ դրամ