Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հերթական քառօրյա նիստը-ՈՒՂԻՂ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:27 , 27 Մարտ 2019

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: b4b.am-ի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված են նախորդ օրը քննարկված մի շարք նախագծերի քվեարկություններ:

Երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրակարգում են նաև կառավարության կողմից ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի և «Բաժնետիրական ընկերութունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը: Քվեարկության կդրվի նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի` կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքների վճառքի գովազդն արգելող օրենսդրական նախաձեռնությունը և մի քանի այլ նախագծեր:

Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։