Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հետևողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով

Վերադարձ լուրերի բաժին

21:31 , 01 Փետրվար 2020

Կառավարությունում տեղի է ունեցել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր քննարկում և խորհրդակցություն:

Nikol_Pashinyan_47I6742

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վերջին շրջանում մենք մի քանի հարցեր ենք քննարկում. այս առումով կարևոր են սպանդանոցների, կանխիկի կրճատման հետ կապված թեմաները: Մի քանի օր առաջ մենք քննարկում էինք գույքահարկի համակարգի փոփոխությունը, որը նույնպես շատ կարևոր է, կարևոր է՝ քաղաքացու ինքնազգացողության և պետության, ազգային հարստության կառավարմանն իր մասնակցության առումով: Այնպես որ, քաղաքակրթական ուղղությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Եվ պետք է արձանագրենք, որ այս փոփոխությունների իրականացումը մեզնից ջանք է պահանջելու, բայց կառավարությունը նրանով է կառավարություն, որ ունենա քաղաքական կամք և հմտություն՝ այդ ջանքը ոչ միայն կիրառելու, այլև դա հաջողությամբ պսակելու»:

Gov_TM_5433

Նախագծի հետ կապված նշվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում հանրապետությունում անկանխիկ գործառնությունների քանակը մի քանի անգամ ավելացել է, այդ թվում՝ արտասահմանյան բանկային քարտերի միջոցով: Դա պայմանավորված է նաև զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված միջոցառումներին, համապատասխան ենթակառուցվածքների ապահովմանն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքներին: Նշվել է նաև, որ վերը նշված օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

Gov_TM_5475

Վարչապետը կարևորել է անկանխիկ գործառնությունների խթանումը ինչպես քաղաքակրթական կոմպոնենտի, այնպես էլ ստվերի կրճատման առումով: Կառավարության ղեկավարը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է շարունակել նախագծի շուրջ աշխատանքները՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արևային էլեկտրակայանի և գինու արտադրության ներդրումային ծրագրերի խթանում

Կառավարությունն արտոնություն է տրամադրել երկու առաջարկի: Կստեղծվի 95 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ:

4304 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Կբարելավվեն երեխա ունեցող ընտանիքների բնակաապահովության ծրագրերը

Կառավարությունը բարձրացնում է պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը: