Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հետհեղափոխական» զարգացումները հարկային վարչարարության համակարգում. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի գնահատականը

Վերադարձ լուրերի բաժին

12:02 , 14 Մայիս 2018

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է իրավիճակի իր գնահատականը՝ հարկային վարչարարության համակարգում «Հետհեղափոխական» զարգացումների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայված է ստորև։

1. 2016 թվականի հոկտեմբերից հարկային վարչարարության համակարգում նախաձեռնվել են փոփոխություններ, որոնք հետապնդել են հետևյալ թիրախները.

– Բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը` օրենքի գերակայություն,

– Զրո կոռուպցիա` կաշառքի և հովանավորության չեզոքացում,

– Համարժեք` հստակ և թափանցիկ կարգավորումներ, կառավարում ու կառուցվածք,

– Մարդկային ռեսուրսներ` արհեստավարժ և/կամ ոչ քաղաքական նշանակումներ:

Վերը նշված վերափոխումների արդյունքում արձանագրված արդյունքները աննախադեպ են եղել, իսկ ապագայի համար նախանշված նպատակները խիզախ՝ բազմիցս դրանք հրապարակվել են:

http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&ntname=mdOfficialNews&nid=4861

2. Հնարավոր դրական ազդեցությունից բացի, հարկային վարչարարության համակարգում «Հետհեղափոխական» զարգացումները կարող են առաջացնել հետևյալ ռիսկերը`

– Վերը նշված թիրախների փոփոխություն,

– Քաղաքական ղեկավարության փոփոխությամբ պայմանավորված գործընթացների աուդիտ (ռեվիզիա)` իրավիճակի և մարդկանց, թիրախների ու անհրաժեշտ փոփոխությունների ոչ համարժեք ընկալում և դրա համար պահանջվող ժամանակ,

– Արագ արդյունքներ ստանալու և ռադիկալ փոփոխություններ կատարելու գայթակղություն` լավ չմտածված փոփոխությունների փորձեր,

– Կադրային փոփոխություններ` ոչ արհեստավարժ և/կամ քաղաքական նշանակումներ,

– Առկա իրավիճակով պայմանավորված հարկ վճարողների վարքագծի փոփոխություն` որոշների մոտ արկածախնդիր` հարկ չվճարելու, իսկ որոշների մոտ պահպանողական տնտեսական վարքագծի դրսևորում:

– Այլ:

Եզրակացություն.

Վերը նշված ռիսկերը ազդելու են հարկային եկամուտների վրա: Դրանց չեզոքացումը որոշակի ժամանակ կպահանջի: Այդ ընթացքում, բյուջեի եկամուտների ծրագրային առաջադրանքի կատարումը պայմանավորված կլինի նշված ռիսկերի ազդեցության չափով և դրանց չեզոքացման գործընթացի համարժեքությամբ:

Հետևաբար` պետք է.

– Հավատարիմ մնալ վերը նշված թիրախներին և հետևողականորեն կյանքի կոչել դրանք,

– Զերծ մնալ/կանխել վերը նշված ռիսկերը առաջացնող գործողություններից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

ՀՀ տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել. ՍԱՊԾ

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ

Վճարային քարտերը Հայաստանում. որ տեսակից քանի հատ կա, և ինչպես են փոխվել քանակները

2018 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ գտնվել է հայաստանյան բանկերի կողմից թողարկված 1 850 972 վճարային քարտ։