Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հետաքրքիր գովազդային հնարքներ՝ հայկական ընկերություններից (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

16:19 , 01 Փետրվար 2017

Ֆեյսբուքը սոցիալական ցանցը վաղուց արդեն համարվում է խոշորագույն գովազդային հարթակներից մեկը (2015 թվականին ընկերության եկամուտը գովազդից կազմել է 17 մլրդ դոլար)։ Հայաստանը նույնպես ետ չի մնում այս առումով: Ամսվա մեջ առնվազն 1 անգամ ֆեյսբուք մուտք գործող հայաստանցիների թիվը մոտենում է 1 միլիոնի։ Ու բնական է, որ հայաստանյան ընկերությունները պետք է սկսեին օգտագործել այս հարթակը, ինչը և անում են։

Հայաստանյան ընկերությունները գնալով ավելի շատ գովազդ են տեղադրում ֆեյսբուքում և աստիճանաբար սկսում են կատարելագործել իրենց ֆեյսբուքյան գովազդային արշավները։ Նրանք ընտրում են ճիշտ թիրախային լսարան՝ իրենց արտադրանքին համապատասխանող սեռի, տարիքի, զբաղմունքի և հետաքրքրությունների տեր անձանց։ Այսինքն՝ սկսել են ուշադրություն դարձնել թիրախավորմանը (targeting):

Սա նշանակում է, որ այն գովազդը, որը դուք տեսնում եք ձեր լրահոսում, նախատեսված է հենց ձեզ համար (արդեն հազվադեպ են լինում դեպքերը, երբ տղամարդ օգտատերերի լրահոսում երևում է կանացի հիգիենիկ պարագաների գովազդ)։

Գովազդատուները, բացի տարիքային, տեղանքային և սեռային ֆիլտրերից՝ օգտագործում են նաև հետաքրքրությունների գործիքը։ Օրինակ, եթե դուք ակումբ եք գովազդում, ապա հետաքրքրությունների համար նախատեսված դաշտում կարող եք նշել “երաժշտություն”։ Ֆեյսբուքը, օգտագործելով այլ օգտատերի մասին իր ինֆորմացիան (ով ինչ էջեր է հավանել, ինչերով է կիսվել և այլն) ձեր գովազդը ցույց կտա առաջին հերթին այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են երաժշտությամբ, լայքել են տարբեր երաժշտական էջեր, կիսվել են հոլովակներով և այլն։

Մենք որոշեցինք մի թեթև մոնիթորինգ անել՝ պարզելու համար, թե ինչ targeting են իրականացնում հայաստանյան գովազդատուները (արդեն գրել ենք՝ ինչպես կարելի է մոտավոր պատկերացում կազմել գովազդատուի թարգեթինգի մասին

Նշենք, որ այս մոնիոթորինգը խիստ սուբյեկտիվ է, քանի որ այն հիմնված է միայն մեկ օգտատիրոջ լրահոսի վրա (այլ օգտատերի մոտ հնարավոր է այլ արդյունքներ լինեն)։ Ամեն դեպքում, կան հետաքրքիր նյուանսներ, որոնք

Օրինակ, Elegant Shop խանութը գովազդում է տղամարդու ձմեռային բաճկոններ։ Թիրախային խումբ ընտրված են Հայաստանում ապրող միայն տղամարդիկ։ Իսկ հետաքրքրությունների ցանկում նշված է՝ օնլայն գնումներ։ Այսինքն, կատարված է շատ նորմալ, գրագետ թիրախավորում։ Գովազդը ցուցադրվելու է միայն տղամարդկանց, և առաջին հերթին նրանց, ովքեր հետաքրքրվում են օնլայն գնումներով։

ELEGANT-SHOP

Կամ, օրինակ, այս մեկը՝ Arjermek ընկերությունը գովազդում է ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ նյութեր։ Թիրախային լսարան ընտրված է Հայաստանում ապրող 18-ից բարձր տարիքի մարդիկ, ովքեր հետաքրքրված են շինարարությամբ։ Իհարկե, կարող են լինել կարծիքներ, որ կարելի էր շեշտը դնել միայն տղամարդկանց վրա, սակայն դա միանշանակ չէ։

ARJERMEK

Բավականին հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել տղամարդկանց ժամացույցների վաճառքով զբաղվող CMCM Fashion-ը։ Թիրախային խումբ ընտրված են Հայաստանում ապրող կամ վերջերս Հայաստանում եղած 20-64 տարեկան տղամարդիկ։ Իսկ որպես հետաքրքրություն նշված է՝ սեր (հատուկ ընդգծենք, որ հնարավոր է նույն գովազդը մեկից ավելի հետաքրքրություններով նշված լինի, սակայն ցույց է տալիս մեկը)։

CMCM

Benya & Zubrik էջը գովազդում է տարբեր բրենդերի հումորային աղավաղումներով պատկերազարդված շապիկներ։ Հետաքրքրությունների դաշտում ոչինչ նշված չէ, սակայն թիրախային խումբը, ինչպես տեսնում եք, սկսվում է 13 տարեկանից։

BENYA

Տոմսերի վաճառքով և ամրագրմամբ զբաղվող Tomsarkgh.am-ը հասկանալիորեն հետաքրքրությունների դաշտում նշել է “ֆիլմեր”։ Սակայն թիրախային լսարանի տարիքային սպեկտրը բավականին նեղացրել է՝ 22-ից 36 տարեկան։

TOMS

UCom-ը ֆեյսբուքում բավականին ակտիվ է։ Օրինակ, իր կողմից վաճառվող սմարթֆոնների գովազդի թիրախային խումբ ընտրված են Հայաստանում ապրող 16-45 տարեկան մարդիկ, հատկապես նրանք, ովքեր այցելել են ընկերության կայքէջը կամ օգտագործել են նրա հավելվածներից որևէ մեկը (այս տեղեկատվությունը ֆեյսբուքին տրամադրում է հենց UCom-ը)։

UCOM

Սմարթֆոնների վաճառքը ընկերությունը գովազդում է նաև իր մյուս՝ UCom eshop էջով։ Թիրախային լսարան ընտրվել են մայրաքաղաքում ապրող 18 տարեկանից բարձր անձինք, որոնք հետաքրքրվում են սմարթֆոններով։

UCOM-Eshop

Beeline-ը իր Quatro փաթեթի գովազդը ցուցադրում է Հայաստանում ապրող 20-55 տարեկան բոլոր մարդկանց՝ առանց հետաքրքրություններ նշելու։

BEELINE

Picsart հավելվածը, ինչպես նկատում եք, թիրախային լսարան ընտրել է 14-ից բարձր տարեկան անձանց։

PICSART

Ֆեյսբուքյան գովազդային հարթակը ակտիվ օգտագործում են նաև առևտրային բանկերը։ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն, օրինակ, ֆեյսբուքյան գովազդի տակ է դրել էքսպրես բիզնես վարկերը։ Թիրախային լսարան ընտրվել են 25-44 տարեկան մարդիկ, հետաքրքրությունը՝ բիզնես։

ACBA

Արդշինբանկը գովազդում է իր ակտիվների աճի մասին պատմող հոլովակը՝ Հայաստանում ապրող 18-ից բարձր տարիքի բոլոր անձանց համար։

ARDSHIN

Բոլոր գովազդներին առանձին-առանձին չենք անդրադառնա. դուք նույնպես ինքնուրույն կարող եք ստուգել ձեզ հանդիպող գովազդների թարգեթինգը։

Սակայն կան մի քանի իրոք հետաքրքիր գովազդներ, որոնցով չենք կարող չկիսվել։

Տեսեք, մայրաքաղաքում գործող Jose ակումբ-ռեստորանը ֆեյսբուքում գովազդ է տեղադրել Երևանում ապրող 18-ից 45 տարեկան անձանց համար։ Հետաքրքրությունների դաշտում նշել է՝ զվարճանք։ Սա նորմալ է, խոսքը սրա մասին չէ։

JOSE

Հիմա տեսեք, Al Sheikh La Scala երևանյան ակումբը նույնպես գովազդ է տեղադրել ֆեյսբուքում՝ Երևանում ապրող 18-ից 55 տարեկան անձանց համար։ Իսկ ուշադրություն դարձրեցի՞ք՝ այս ակումբը հատկապես ինչ հետաքրքրության տեր մարդկանց է թիրախավորում։ Ճիշտ է՝ այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են Jose ակումբով։

LA-SCALA

Նույն կերպ վարվում է նաև Forum ռեստորանը։

FORUM

Reebok Sports Club Armenia ակումբը ֆեյսբուքյան գովազդային հարթակը բավականին ակտիվ է օգտագործում և թիրախավորում է տարբեր լսարանների։ Օրինակ, այս գովազդը ցուցադրվում է Հայաստանում ապրող 15-55 տարեկան այն անձանց, որոնք հետաքրքրվում են ֆիթնեսով և առողջ ապրելակերպով։

REEBOK-NORMԱկումբը ունի նաև բազում այլ գովազդային հրապարակումներ։ Սակայն անձամբ մեզ ամենից շատ դուր եկած գովազդը այս մեկն էր, որտեղ հետաքրքրությունների մեջ նշված է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն։ Տրամաբանությունը հասկանալի է. ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, հետևաբար հավանականությունը մեծ է, որ ՀՀԿ անդամները կամ կուսակցության հետ կապ ունեցող մարդիկ ունեն որոշակի ռեսուրսներ, այդ թվում՝ դրամական։ Այսինքն, հանրապետականների շրջանում ունևոր մարդկանց կշիռը ավելի մեծ է, հետևաբար՝ այս մարդիկ կարող են իրենց թույլ տալ օգտվել ակումբի ծառայություններից։

Առանց չափազանցության կամ հեգնանքի՝ սա թերևս հայաստանյան գովազդատուների շրջանում ամենակրեատիվ մոտեցումն է, երբ քաղաքական նախընտրությունների մասին տեղեկատվությունը օգտագործվում է ի շահ բիզնեսի։

REEBOK-HHK

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։