Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հետաձգվել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկերի մարումները

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում հետաձգել են 550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկ հետաձգվել է: Հետաձգված գումարները մոտ 100 մլրդ դրամի կարգի են»,-ասաց ԿԲ նախագահը: Կառավարության օժանդակության ծրագրերից մեկը հենց գյուղատնտեսության օժանդակության ծրագիրն էր: Բավարարված վարկային հայտերի ծավալը 2-րդ միջոցառմամբ կազմել է մոտ 17 մլրդ դրամ:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։