Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ: Ռուսաստանում աշխատավարձերը նվազել են

Վերադարձ լուրերի բաժին

ՌԴ “Точка” բանկի հետազոտության համաձայն՝ 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Դաշնությունում աշխատավարձերի նվազում է գրացվել մշակույթի, սպորտի, ծառայությունների և զվարճանքի ոլորտներում։ Մշակույթի ոլորտում աշխատավարձը նվազել է 63 տոկոսով, կրթության ոլորտում՝ 40, այլ ծառայություններում՝ 45 տոկոսով։ Վերլուծաբանները նշել են, որ ապրիլին աշխատավարձերն արդեն նվազել էին, իսկ մայիսին նվազումն ավելի է խորացել, այդ թվում՝ նաև շինարարության ոլորտում։ 2020 թվականի մայիսին մարտի համեմատ նվազել է 18,9 տոկոսով։ Առողջապահության ոլորտում աշխատավարձերը նվազել է ատամնաբուժության և մասնավոր հիվանդանոցների առումով։

Կառավարության քայլերը․

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ ՌԴ կառավարությունն իրականացրել է աջակցման ծրագրեր: ՓՄՁ-ները, որոնք տուժել են վարակի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրությունից, կարող են հետաձգել վարձավճարների և հարկերի վճարները, բացառությամբ ԱԱՀ-ի։ Ինչպես նաև վարկային ծրագիր է ներդվել, ըստ որի՝ բանկերի միջոցով 0 տոկոսադրույքով վարկերի տրամադրում կիրականացվի կազմակերպություններին՝ աշխատողների աշխատավարձերի պարտավորությունները կատարելու համար։ ՓՄՁ-ները, որոնք մինչև ապրիլի 1 պահպանել են աշխատողների 90 տոկոսը, սուբսիդավորվելու են 12 հազար 130 ռուբլով:
Տուժած ոլորտների և սոցիալական ուղղվածություն ունեցող առևտրային կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելու համար հունիս 1-ից մեկնարկել է վարկային ծրագիր՝ տարեկան 2 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով։ Ինքնազբաղվածներին կվերադարձվի 2019 թվականին վճարված եկամտային հարկը։

EconoMood

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։

Աշխատատեղերը վերականգնվել են

Այդ մասին ասվում է Օրբելի կենտրոնի զեկույցում:

Խաղողի մթերման գինը նվազել է

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիր, որն ուղղված է գինի և կոնյակ արտադրողներին: