Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ: Կարանտինից ամենաշատը տուժել են շինարարության ոլորտում աշխատողները

Վերադարձ լուրերի բաժին

Կորոնավիրուսի համավարակը խորքային փոփոխությունների է տանում աշխարհը, և այդ փոփոխություններն առաջիններից մեկն իրենց արտացոլում են գտնում աշխարհի գրեթե բոլոր երկրների աշխատաշուկաներում։ Միտումները գրեթե նույնն են բոլոր երկրներում՝ որոշ մասնագիտությունների պահանջարկի կտրուկ նվազում և դրան հակառակ մի քանիսի պահանջարկի ավելացում, գործազրկության աճ և հարկադրված պարապուրդի մեջ գտնվող հարյուր հազարավոր մարդիկ։

Հայաստանյան աշխատաշուկան ևս ենթարկվել է որոշակի փոփոխությունների։ Բրեվիսի հետազոտությունը փորձել է պարզել աշխատանքային ռեսուրսների շարժը վերջին ամիսների ընթացքում։

Այսպես՝ մինչև արտակարգ դրությունը աշխատանք ունեցողների 12.3%-ը կորցրել է աշխատանքը արտակարգ դրություն սահմանելուց հետո, իսկ 27.5%-ը անցել է հարկադիր պարապուրդի։ Ընդ որում՝ ամենաշատը տուժել են շինարարության ոլորտում աշխատողները։ Աշխատանքը կորցրել է այս ոլորտում ներգրավվածների 25.4%-ը, իսկ 50%-ը արտակարգ դրության գործողության ընթացքում թեկուզ կարճ ժամանակահատվածով հարկադիր պարապուրդի մեջ է եղել։ Աշխատանքը կորցրածների մեջ համեմատաբար մեծ թիվ են կազմում մասնավոր հատվածում աշխատողները՝ 15.4%, իսկ պետական հատվածում աշխատողների միայն 4.3%-ն է նշված ժամանակահատվածում կորցրել աշխատանքը։ Հարկադիր պարապուրդում գտնվողների մեջ երկրորդ տեղում են արդյունաբերության ոլորտում աշխատողները՝ 38.2%։

Միևնույն ժամանակահատվածում նոր աշխատանք գտնողներ էլ են եղել։ Նախքան արտակարգ դրությունը աշխատանք ունեցողների 3.5%-ը վերջին երկու ամիսներին գտել է նոր աշխատանք, ընդ որում՝ 6.3%-ը՝ շինարարության ոլորտում, 4.5%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում, և նույնքան՝ արդյունաբերության ոլորտում։

Ավելի փոքր թիվ են կազմում ծառայությունների ոլորտում աշխատանք գտածները՝ 2.9%։ Մասնավոր հատվածում նոր աշխատանք է գտել հարցվածների 4.2%-ը, իսկ պետական հատվածում՝ 2.6%-ը։

Ողջ աշխարհում նկատվող գլխավոր միտումներից մեկն էլ անցումն է հեռավար աշխատանքի։ Ըստ մեր հետազոտության՝ Հայաստանում հեռավար աշխատանքի անցածների մասնաբաժինը պետական հատվածում կազմել է 48%, մասնավոր հատվածում՝ 24.5%, ՀԿ-ներում՝ 46.9%։ Ըստ ոլորտների ցուցանիշները հետևյալն են՝ ծառայություններ՝ 40.4%, շինարարություն՝ 23.4%, արդյունաբերություն՝ 20%, գյուղատնտեսություն՝ 6%։

Հեռավար աշխատանք իրականացնողների 29.9%-ը 16-30 տարեկաններն են, որոնց աննշան զիջում են 31-45 տարեկանները՝ 28.1%, 46-60 տարեկանները կազմում են 20.9%, իսկ 61-ից բարձր տարիք ունեցողները՝ 14.7%։

Նշենք նաև, որ հետազոտությունը կատարվել է այս տարվա մայիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում և Հայաստանի 10 մարզերում։ Անցկացվել են հեռախոսային հարցումներ 1620 մարդու շրջանում։
Բրեվիս հետզոտական կենտրոն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: