Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հեռավար ուսուցումը Ucom ցանցում

Վերադարձ լուրերի բաժին

20:51 , 23 Մարտ 2020

Համաձայն Ucom ընկերությունը և ԿԳՄՍ նախարարության միջև կնքված հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության՝ այսուհետ Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում կտեղադրվեն ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստաված դասընթացների տեսանյութեր՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի:

Այսպիսով, Ucom-ի uTV ծառայության բոլոր բաժանորդները, անկախ սակագնային պլանից, արդեն իսկ հնարավորություն ունեն ամբողջ Հայաստանի տարածքում «Տեսավարձույթ» բաժնում տեղադրված տեսանյութերը դիտել առանց հավելյալ վճարի: «Ucom ընկերությունում միշտ կարևորվել է կրթությանը շարունակական աջակցություն ցուցաբերելը և այդ է պատճառը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ԿՍՊ գործունեությունը ուղղված է եղել հենց այս ոլորտին, մասնավորապես՝ որակյալ ինժեներական կրթությունը հասանելի դարձնելու Հայաստանի բոլոր պատանիներին։ Արտակարգ դրության պայմաններում խոսքը գնում է հիմնարար գիտելիքների ձեռքբերմանը և մենք չէինք կարող չաջակցել մեր հայրենիքի այս կենսական կարևորության խնդրի լուծմանը»,— ասել է Հայկ Եսայանը։ Կրթական բովանդակությանը հասնելու համար պետք է անցնել «Տեսավարձույթ» (VoD), ապա ընտրել «Հեռավար ուսուցում» բաժինը, ընտրել դասարանը և միացնել տվյալ օրվա տեսանյութը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին

Կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը:

ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

Հրատապ միանվագ աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների և նվազեցումների:

Եկամտահարկի վերադարձի համար նոր փաստաթուղթ է անհրաժեշտ

ՊԵԿ-ը տեղեկացրել է, թե ինչ է պետք ներկայացնել: