Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների եկամուտներն ու շահույթը

Վերադարձ լուրերի բաժին

16:43 , 04 Օգոստոս 2017

Ինչպես արդեն նշել էինք, Հայաստանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հետաքրքիր փուլ է մտել. ՏՏ ոլորտի հասույթը աճում է, հեռահաղորդակցության ոլորտինը՝ նվազում։

Եթե ՏՏ ոլորտի հասույթը 2015 թվականի 75.3 մլրդ դրամից աճել էր մինչև 95.1 մլրդ դրամ, ապա հեռահաղորդակցության ոլորտում հակառակը՝ արձանագրվել էր նվազում 160.1 մլրդ դրամից մինչև 143 մլրդ դրամ (առավել մանրամասն՝ այստեղ)։ Նշենք նաև, որ միտումը շարունակվել է նաև այս տարվա առաջին կիսամյակում (տես՝ այստեղ

Իսկ ինչ չափով են փոփոխվել հեռահաղորդակցության ոլորտին առանձին ընկերությունների հասույթն ու շահույթը։ Ազգային վիճակագրակական ծառայությունը նման տվյալներ չի տրամադրում, սակայն B4B PRO համակարգի միջոցով կարելի է ստանալ այդ տվյալները, որոնք մշակված են այս ընկերությունների հաշվետվությունների հիման վրա։

2016 թվականի արդյունքներով՝ մեր դիտարկած 4 ընկերություններից ամենամեծ հասույթը ունեցել է ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆը՝ շուրջ 59.5 մլրդ դրամ։

Երկրորդ տեղում ԱՐՄԵՆՏԵԼն է՝ 43.2 մլրդ դրամ, որին հաջորդում են ՅՈՒՔՈՄը՝ 35 մլրդ դրամ և  ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱն (ՌՈՍՏԵԼԵԿՈՄ)՝ 5.7 մլրդ դրամ։

Հեռահաղորդակցության ոլորտի 4 ընկերությունների հասույթը 2016 թվականին (մլն դրամ)

Revenue-telecomԱղբյուրը՝ B4B PRO համակարգ

Ընդհանուր առմամբ, այս 4 ընկերությունների համախառն հասույթը 2016 թվականին կազմել է 143.3 մլրդ դրամ, որը շուրջ 7 մլրդ դրամով պակաս է այս նույն ընկերությունների՝ 2015 թվականի հասույթից (պաշտոնական վիճակագրության մեջ նվազումն ավելի մեծ է, քանի որ 2015 թվականի համար հաշվարկված է նաև Օրանժ Արմենիայի հասույթը)։

Ընկերությունների հասույթի չափերը տարբեր կերպ են փոխվել. խոշորների հասույթը նվազել է, փոքրերինը՝ ավելացել։

Այսպես, ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ի հասույթը 2016 թվականին՝ 2015-ի համեմատ, նվազել է 12.3 մլրդ դրամով, ԱՐՄԵՆՏԵԼինը՝ 10 մլրդ դրամով։

Փոխարենը՝ ՅՈՒՔՈՄի հասույթն ավելացել է 14.6 մլրդ դրամով, իսկ ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱյինը՝ 760 մլն դրամով։

Revenue-telecom2

ՅՈՒՔՈՄի հասույթի ավելացումը պայմանավորված է Օրանժ Արմենիա ընկերության ձեռքբերմամբ. այսինքն՝ բացի ինտերնետից, ֆիքսված հեռախոսակապից և թվային հեռուստատեսությունից, ՅՈՒՔՈՄը սկսեց մատուցել նաև բջջային կապի ծառայություններ։ Սակայն ընկերությունը առայժմ ոչ միայն շահութաբեր չի դարձել, այլև հակառակը՝ վնասի չափն աճել է և գերազանցել 4.5 մլրդ դրամը։

Վնասաբերության աճը պայմանավորված է մաշվածության և ամորտիզացիոն ծախսերի և ֆինանսական ծախսերի ավելացմամբ։ Վերջինը վարկի սպասարկման վճարն է։ 2015 թվականին ՅՈՒՔՈՄի վարկային պարտավորությունների ծավալը ավելացել է շուրջ 35 մլրդ դրամով։ Ներգրավված միջոցների մեծ մասը ուղղվել է Օրանժի գնմանը։ Արդյունքում՝ ավելացել են նաև պարտավորությունների գծով մարումները։

2016 թվականին վնասով է աշխատել նաև ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱն, սակայն վնասն ավելի քիչ է եղել, քան 2015-ին (շուրջ 1.3 մլրդ դրամ)։

ԱՐՄԵՆՏԵԼը շահույթի ավելացրել է 1.2 մլրդ դրամով և հասցրել 5.1 մլրդ դրամի։

Իսկ ամենամեծ շահույթը 2016 թվականին գրանցել է ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆը՝ 6.1 մլրդ դրամ։ Նշենք, որ 2015 թվականին ՄՏՍ-ի շահույթը շատ ավելի մեծ էր՝ 16.1 մլրդ դրամ։

 

telecom-profit-loss

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լիկվիդայնությունը՝ Պողոսի, Պետրոսի և հայաստանյան բանկերի օրինակով

Պողոսը գնում է հեռավոր ճամփորդության և ապահովության համար Պետրոսի մոտ է թողնում իր ունեցած 100 ոսկին։ Բնականաբար, համապատասխան թղթով, որ 3 ամիս հետո հետ է ստանալու իր 100 ոսկին։ Պողոսի գնալուց մեկ ամիս անց գալիս է Մարտիրոսը և Պետրոսի մոտ թողնում 150 ոսկի։ Եվս մեկ ամիս անց իր ունեցած 80 ոսկին Պետրոսին է վստահում նաև Համբարձումը։ […]

Ամենից շատ ուղղակի հարկեր վճարած 10 հայաստանյան ընկերությունները

Այս անգամ ներկայացնում ենք հարկատուների առաջին տասնյակը՝ ըստ վճարված ուղղակի հարկերի չափի

Ինտելե՞կտ, թե՞ վերաբերմունք. որն է ավելի կարևոր՝ հաջողության հասնելու համար

Սթենֆորդի համալսարանում անցկացված նոր հետազոտությունը կփոխի ձեր կարծիքը (միգուցե նաև վերաբերմունքը)։