Invalid username or password
Աշխարհի խոշոր հեջ-ֆոնդերը բարձրացնում են ոսկու համար սահմանվող տոկոսադրույքը` կանխատեսելով, որ կենտրոնական բանկերը արձագանքելու են կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամով պայմանավորված արժույթների արժեզրկմանը: Այս մասին հաղորդում է EconoMood-ը:
Paul Singer’s Elliott Management-ը, Andrew Law’s Caxton Associates-ը և Danny Yong’s Dymon Asia Capital-ը շուկայում իրենց գործունեութան համար հիմք են ընդունում ոսկու գնի բարձրացումը, որը այս տարի աճել է մոտ 12 տոկոսով: Վերջիններս ենթադրում են, որ թուլանալու են երկրների կողմից իրականացվող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների գործիքների ազդեցության միջակայքերը, իսկ երկրների տնտեսությունում կայունությունը և ռիսկերի զսպումը պայմանավորված է լինելու ոսկու պահուստներով:
Ներկա իրավիճակում ոսկու դերը որպես երկրի տնտեսության ռիսկերի զսպման գործիք կարևորել է Danny Yong’s Dymon Asia Capital հիմնադիրներից Դաննի Յանգը: Danny Yong’s Dymon Asia Capital-ի ակտիվներն այս տարի աճել են 36 տոկոսով, իսկ New York-based Elliott-ը, որը տիրապետում է 40 միլիարդ դոլարին համարժեք ակտիվների, նշել է, որ ոսկին միակ ակտիվն է, որի իրական արժեքն ավելին է, քան իր ներկա գինը:
Լոնդոնյան հեջավորման գործընթաց իրականացնող Caxton-ը, որը աշխարհի հնագույն հեջ ֆոնդն է, ոսկու տոկոսադրույքի հաշվին մեծացրել է շահույթը. վերջինիս գլոբալ ֆոնդն աճել է 15 տոկոսով, երբ մակրո ֆոնդը` 17 տոկոսով:
Ոսկու պաշարը հատկապես նշանակալից կլինի գնաճային բարձր միտումներ ունեցող երկրներում: Հայաստանում վերջին տարիներին գնաճային միտումները բավականին թույլ են` տարեկան գնաճը վերջին մեկ տարվա ընթացքում դեֆլյացիոն միտումներ ունի: 2003 թվականից հետո Հայաստանը ոսկու պաշար չունի:
EconoMood
Դիտումներ 2427
«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: