Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հենրիխ Մխիթարյանը և Հայաստանի մյուս մրցակցային առավելությունները՝ ըստ տնտեսագետի

Վերադարձ լուրերի բաժին

18:16 , 26 Հունիս 2017

«Կառավարության ծրագրում միայն Սփյուռքն է նշված, բայց ես կառանձնացնեի 4 հստակ տնտեսագիտական և 1 անուղղակի ազդեցության մրցակցային առավելություններ։ Առաջինը ջուրն է, որովհետև մենք ունենք բավականաչափ որակյալ ջրի պաշարներ, իսկ գաղտնիք չէ, որ 21-րդ դարը, բացի նրանից, որ էլեկտրոնային դարաշրջան է, նաև շատ լուրջ կարևորվելու է ջրային ռեսուրսների առկայությունը։ Սա մեր մրցակցային առավելությունն է, որը շատ վատ ենք օգտագործում։

Ջրային ոլորտում կորուստների գործակիցը կազմում է մոտավորապես 65%։ Արտաքին պետական պարտքի մասով խոսեցինք. տարիներ շարունակ տարբեր դրամաշնորհներ ենք վերցրել, բայց էլի կորստի գործակիցը խոսուն ցուցանիշ է, թե ինչպես է եղել այդ վարկային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը», – 168 Ժամի հետ զրույցում ասել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որո՞նք են Հայաստանի՝ որպես երկրի, մրցակցային առավելությունները։

Որպես մյուս մրցակցային առավելություն տնտեսագետը նշել է Սփյուռքը, երրորդը՝ այլընտրանքային էներգիան. «հատկապես՝ արևային էներգիան, որովհետև Հայաստանն այն երկրներից է, որտեղ կա շուրջ 300 արևային օր։ Այսինքն՝ սա ռեսուրս է, որը մեզ համար մրցակցային առավելություն է։ Ինչ-որ քայլեր այս կոնտեքստում իրականացվում են, բայց էլի կարծում եմ, որ հնարավորություն կա ավելի լավացնելու այս ուղղությամբ աշխատանքները։ Մյուսը ձեռնարկողական ունակությունն է։ Դրա վկայությունն են բազմաթիվ գործարար հաջողություններ գրանցած հայերը»:

«Եվ վերջինը, որն անուղղակի ու, ցավոք, բավական արագ մաշվող ակտիվ է՝ Հենրիխ Մխիթարյանն է։ Կառավարության ծրագրում զբոսաշրջությանը մեծ տեղ է հատկացված, խոսվում է Հայաստանի ճանաչելիության բարձրացման մասին, բայց վստահաբար, Հենրիխ Մխիթարյանի մի հաջող ելույթը, կամ մի գրառումը, մի արձագանքը՝ Հայաստանի վերաբերյալ, Հայաստանին շատ ավելի մեծ ճանաչելիություն է բերում, քան մեր բոլոր ծախսերը, որոնք իրականացնում ենք տարբեր զբոսաշրջային ցուցահանդեսների ժամանակ», – ասել է Արտակ Մանուկյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։