Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԴՄ-ների և ՀԴՄ կտրոնների հարցը կրկին սրվել է

Վերադարձ լուրերի բաժին

01:17 , 02 Հունիս 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փորձում եմ լռել, այս տիրույթում շատ չխոսել և դրանով էլ ավելի չկարևորել այս հարթակները, որոնք ավելի քան կարևորվել են և փչացրել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, ասոցիացիաների, կառույցների դերը։ Բայց հաշվի առնելով, որ թե օրենսդիր, թե գործադիր մարմինների ներկայացուցիչների կախվածությունը այս տիրույթից, փորձեմ մի շատ կարևոր խնդիր այստեղ ամրագրել։

ՀԴՄ և ՀԴՄ կտրոն։
Արդեն մի քանի տարի է մենք չենք կարողանում մեր երկրում վերացնել ՀԴՄ երի ներմուծման և սպասարկման մենաշնորհը։ Այս հարցը փորձեցի լուծել նաև ի պաշտոնե ինձ տրված հնարավորություններս օգտագործելով։ Անցած տարվա սեպտեմբեր ամսից սկսեցինք պրոցեսը ՊԵԿ ի հետ։ Հետո եղած կադրային փոփոխությունների արդյունքում, այլևս չկար քաղաքական բարձրաստիճան անհրաժեշտ աջակցություն, խնդիրը մնաց անտեր, ինչպես նաև այդ ոլորտի շահառու բիզնեսը։ Դե բնական է որ հունվարի 1ից խնդիրը գլուխ բարձրացրեց։ Վարչապետը որոշեց որ ՀԴՄ ները կվաճառվեն 60,000 ով։

Հետո “պարզվեց”չունենք ՀԴՄ։
Հարգելիներս, մինչև հիմա չունենք ՀԴՄ։ Վերջին երկու ամիսներին մի քանի հանդիպում կազմակերպեցինք ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, խոստումներ կորզեցինք, պայմանավորվեցին որ հիմա արագացված տեմպերով կթույլատրեն ընդամենը մեկ, դեռևս հույսը լրիվ չկորցրած ՀԴՄ ներմուծող/սպասարկող ընկերությանը անցնի բոլոր թույլատրություները և սկսի ներմուծել (հունվարից անցել է 5 ամիս): Համարյա ամեն օր խոսում եմ Մերուժանի հետ, ով երեկ ասեց որ հուսով եմ մյուս շաբաթ արդեն կսկսեն ներմուծել և վաճառել …:

Մաս 2 րդ։
ՀԴՄ խփեք։
ՀԴՄ կտրոնը ծախս չի` այս կանոնը գրեց մի խելոք չինովնիկ, ով հիմա իրա համար հանգիստ աշխատում է Հայաստանի խոշոր հարկ վճարողներից մեկի մոտ, մի 2,0 մլն աշխատավարձով։ Հետո երկար պայքարի արդյունքում նախորդ կառավարությանը համոզեցինք որ գոնե ծախս համարվի այն ՀԴՄ կտրոնները որոնց վրա վաճառողը կտպի դիմացինի ՀՎՀՀ ն։ Անցան ժամանակներ, իրական կյանք` խոշոր սուպերմարկետներից մեկը կտրականապես թքած ունի այդ կանոնի վրա և չի տրամադրում նման ձևով կտրոն, մյուսը ով իբր պատրաստ է տրամադրել պարտադրում է ունենալ կուտակային քարտ, վրան չնվազող մնացորդ և այլն։

Հետևությունները թողնում եմ բիզնեսի կյանքի քաղաքականություն մշակողների, օրենքներ ընդունողների, կիրառողների և այլ պատասխանատուների խղճին/մտքին։ Իրական կյանք, պարզագույն խնդիր, քաղաքական կամք, գործ անելու ժամանակ չկա։ Բիզնեսը սպասել չի սիրում/կարող»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենտրոնական բանկը թողարկել է Ծովակալ Իսակովի 150-ամյակին նվիրված նոր հուշադրամ

Ծովակալ Իսակովը`Հովհաննես Տեր-Իսահակյան, (1894-1967 թթ.) անվանի հայ զինհրամանատար է, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), ԽՄ հերոս (1965 թ.):

Ամուլսարի հանքի շահագործման դեպքում Հայաստանի տնտեսության մեջ 10 տարվա ընթացքում կներգրավվի մոտ 1 միլիարդ դոլար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան մանրամասներ է ներկայացրել Ամուլսարի նախագծի մասին:

Ամուլսարի հարցը՝ բոլոր քաղաքական ուժերի օրակարգում

ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ԻՔ, ԼՀԿ, Ժառանգություն և մյուս կուսակցությունների դիրքորոշումը՝ Հնարային հեռուստաընկերության տեսանյութում: