Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԴՄ-ների մասին՝ ի գիտություն հարկ վճարողների

Վերադարձ լուրերի բաժին

09:55 , 07 Փետրվար 2019

Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել`

1) 60000 դրամ`

ա. այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից,

բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար,

գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերի համար,

2) 160000 դրամ` սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետում չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 05.02.2019 թվականը ներկայացված առցանց հայտերը ենթակա են մերժման:Վ երահաշվարկ կատարելու համարհարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ`[email protected]էլեկտրոնային հասցեին: Լրացված դիմումի ձևին կից (դիմում` հաշվեհամարով, դիմում` տարանցիկ հաշվեհամարով) անհրաժեշտ է ներկայացնել նաև վճարման անդորրագրի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի, անձնագրի կամ սոցիալական քարտի պատճենները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]

Հայկական համը հաղթում է Ռուսաստանում (լուսանկարներ)

Աշխարհի շուրջ 69 երկրներից հայկական նորաստեղծ Agroyan’s բրենդը միջազգային ցուցահանդեսում հաղթել է ոսկե մեդալ։

Որքան են վճարել 1000 խոշոր հարկատուները՝ ըստ հարկատեսակների (գծապատկեր)

Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին 2018 թվականին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր