Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԴՄ-ների համար մերժված դիմումների կանխավճարները վերադարձվելու են

Վերադարձ լուրերի բաժին

17:22 , 08 Հուլիս 2020

Պետական եկամուտների կոմիտեն b4b.am-ին տեղեկացրել է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման արդյունքում մասնավոր կազմակերպություններն են բացառապես զբաղվում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացով, ինչպես նաև սարքերի ծրագրային ապահովման մշակմամբ ու սարքերի սպասարկմամբ:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ից չորս կազմակերպություն արդեն ստացել է ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն՝

• «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Pax S 900 (հեռ․ +374 60 40 00 05),
• «Իննթեք» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը VEGA 3000 (հեռ․ +374 60 50 50 70),
• «Դոկտեխնիկ» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Paymob A90 (հեռ․ +374 10 52 59 93, +374 10 56 67 81, +374 91 00 09 28, +374 91 00 09 25),
• «Տոչ Մաստեր» ՍՊԸ – հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Aisino A90 (հեռ․ +374 60 50 60 27):

ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստացած կազմակերպությունների ցանկը տեղադրված ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում, հարկային ծառայության էջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ» ենթաբաժնում, հետևյալ հղմամբ:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի որոշումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ ՀԴՄ ձեռք բերման դիմումներին տրվելու է «մերժված» կարգավիճակ և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման:

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը՝ հերթերից խուսափելու նպատակով, կոմիտեն, տնտեսվարող սուբյեկտներին կամ նրանց կողմից լիազորված անձանց հորդորում է դիմումները և գրությունները «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ hdm@taxservice.am էլ-փոստի միջոցով։ Տնտեսավարողները «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ կարող են այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Գործում են նաև հեռախոսահամարներ՝ 060 544 994 կամ 060 544 910։

Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
• Դիմում,
• վճարման անդորրագրի պատճեն,
• ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վկայականի պատճեն,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները,
• լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այլ ծրագրերից օգտվողները

Այդ մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը հուսով է, որ աշնան վերջին զբոսաշրջային փակված բիզնեսները կվերադառնան իրենց գործունեությանը

Զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են մոտ 90 տոկոսով:

Արտոնյալ պայմաններ՝ խաղող մթերող կազմակերպությունների համար

Այս տարին նախորդներից տարբերվում է նրանով, որ գինի և կոնյակ արտադրող, վաճառող կազմակերպությունները, կորոնավիրուսի տարածման հետևանքով, թե՛ ներքին, թե՛ արտահանման շուկաներում ունեն վաճառքների ծավալների զգալի կրճատում: