Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԲ-ում իր դիրքը պահելու համար Հայաստանը 5 տարում 5,4 մլն դոլար կվճարի

Վերադարձ լուրերի բաժին

22:53 , 11 Ապրիլ 2019

Կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի լրացուցիչ բաժանորդագրությանը: Ընդունված որոշմամբ կառավարությունը ֆինանսների նախարարին լիազորեց ՀՀ անունից հանդես գալ որպես լիազորված պաշտոնատար անձ՝ ստորագրել Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի 2018 թվականի Ընդհանուր եւ Ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության փաստաթղթերը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ լրացուցիչ բաժանորդագրության համար պահանջված 5,4 մլն դոլարի համարժեք գումարը հավասարաչափ կբաշխվի 2021, 2022 և 2023 թվականների ՀՀ պետական բյուջեների միջեւ, իսկ վճարումները կկատարվեն կանխիկ:

«Այսօր մեր 6,8 մլրդ դոլարի պարտքի մեջ 1,8 մլրդ դոլարը Համաշխարհային բանկին ունեցած պարտքն է: Անցած տարի ՀԲ խորհրդի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ բաժնեմասերի թողարկման, եւ որպեսզի Հայաստանը պահպանի իր դիրքը ՀԲ-ում, նույնպես կարիք ունի լրացուցիչ բաժնեմասերին բաժանորդագրվելու:

Մեր մասնակցությունն ընդամենը 0,7 տոկոս է կամ 1642 բաժնեմաս ունենք: Մեր 0,7 տոկոսը պահպանելու համար անհրաժեշտ է ձեռք բերել լրացուցիչ 360 բաժնեմաս, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 120 հազար դոլար է»,- b4b.am-ի հաղորդմամբ, ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ 5 տարվա ընթացքում Հայաստանը պետք է կանխիկ վճարում անի 5,4 մլն դոլարի չափով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: