Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԲ-ն Հայաստանի համար այս տարի զրոյին մոտ աճ է կանխատեսում

Վերադարձ լուրերի բաժին

16:58 , 10 Դեկտեմբեր 2016

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն 2016 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի համեմատ կմնա նույնը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ և առաջադրանքի թիմի համաղեկավար Գոհար Գյուլումյանը, 2016 թվականի տնտեսական ցուցանիշները մեծ խոստումներ չեն տալիս:

«Վերջին մի քանի ամիսները, սկսած հուլիսից, հիասթափեցնող են, որովհետև առաջին եռամսյակի 4,5 տոկոս աճից հետո Հայաստանի տնտեսությունը թևակոխել է անկման շրջան: Հուլիսից հոկտեմբերը ներառյալ, ամեն ամիս նախորդի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազում է: Կան պաշտոնական տվյալներ, ըստ որոնց, երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 2,8 տոկոս նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ: Այդ տեսակետից մենք ևս վերանայում ենք մեր կանխատեսումները: Հոկտեմբերին մեր սպասելիքները 2016 թվականի տնտեսական աճի վերաբերյալ դրական էր` 2,4 տոկոս, սակայն այս պահին, ունենալով հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները, կարող ենք ասել, որ 2016 թվականի ակտիվության ցուցանիշը կկազմի 0,4 տոկոս»,-  ասաց  Գոհար Գյուլումյանը:

Տնտեսագետի խոսքով, այդ ամենը հաշվի առնելով, 2017 թվականի սպասելիքները 2 տոկոսից չեն անցնում: Միջին ժամկետի ցուցանիշները համապատասխանաբար համեստ են` 2-2,5 տոկոսի շրջանակներում:

«Դա Հայաստանի պարագայում շատ խոստումներ չի կարող պարունակել: Վերջերս հրապարակվեց  2015 թվականի աղքատության ցուցանիշը, մենք տեսանք, որ այն գրեթե նույնն է մնացել, և որպեսզի լուրջ ձեռքբերում լինի աղքատության նվազման, սոցիալական խնդիրների լուծման հարցում, աճի ցուցանիշը տարեկան պետք է լինի 5 և ավելի տոկոս»»,- ասաց Գյուլումյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների» արտադրությունը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը

Գյուղատնտեսության անկումային ցուցանիշները մտահոգել են վարչապետին

Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառները