Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԲ ներկայացուցիչը հետաքրքրություն է հայտնել «Ճարտարագիտական քաղաք» ծրագրի վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:16 , 06 Հունիս 2016

Հունիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Անդրադառնալով համատեղ իրականացվող աշխատանքներին` Արծվիկ Մինասյանը մանրամասն ներկայացրել է «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն մրցունակության համար», «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ»,   «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրերի իրականացման ընթացքը, նշելով դրանց կարևորությունն ու արդյունավետ կատարողականի  համար անհրաժեշտ պայմանները: Գոհունակություն հայտնելով «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն մրցունակության համար» ծրագրից, որը դրական ելքային արդյունքներ ունեցողներից է, նախարարը որոշակի լուծումներ է առաջարկել մյուս երկու ծրագրերի հաջող իրականացման ընթացքի համար:

Շնորհակալություն հայտնելով մանրամասների համար` Ֆրենկ Հիմսկերկը անդրադարձել է դրանց որոշ կետերի, հետաքրքրություն հայտնել նախարարի ներկայացրած «Ճարտարագիտական քաղաք» ծրագրի վերաբերյալ, որը  լավ մոդել կարող է դառնալ մյուս երկրների համար: Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է ՀՀ-ի ՀԲ-ին անդամակցելու 25-ամյակը, պարոն Հիմսկերկը ներկայացրել է ՀԲ-ի տարեկան ժողովը Երևանում անցկացնելու ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի առաջարկը, ինչն իրենք սիրով ընդունել են:

Ֆրենկ Հիմսկերկի խնդրանքով` էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, նշել, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան մարտահրավեր է նաև տնտեսության համար, անդրադարձել Ռուսաստանում տնտեսական ցուցանիշների անկմամբ պայմանավորված ռիսկերին, կարևորել  ջանքերի համատեղումն ու գործադրումը օտարեկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ` նշելով, որ այս առումով նաև օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում, ինչն ավելի պաշտպանված կդարձնի ներդրողներին:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության զարգացման և խորացման առնչությամբ պատրաստակամությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: