Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարցվածների 85.1%-ը վստահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վերադարձ լուրերի բաժին

15:31 , 23 Դեկտեմբեր 2019

«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների մասնակիցների 46.6%-ը լիովին վստահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 38.5%-ն էլ նշել է, որ ավելի շուտ վստահում է: Այդ մասին հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել, թե որքանով են վստահում ներքոշարադրյալներին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիովին վստահում է հարցվածների 46.6%-ը, ավելի շուտ վստահում է 38.5%-ը, իշխանություններին լիովին վստահում է 19.4%-ը, ավելի շուտ վստահում է 38.1%-ը, խորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 7%-ը, ավելի շուտ վստահում` 21.7-ը, իսկ արտախորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 5.2%-ն, իսկ ավելի շուտ վստահում է 13.6%-ը»,- ասաց Նավասարդյանը: Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: