Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարցեր՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին

Վերադարձ լուրերի բաժին

14:31 , 30 Մայիս 2018

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում հարցեր է ուղղել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին։ Ստորև ներկայացնում ենք Աշոտ Խուրշուդյանի գրառումը։

* * *

Լսեցի էներգետիկայի նախարարին։ Ու առաջացան բազմաթիվ հարցեր։

1/ ԲԷՑ-ի հետ կապված։ Նախարարը նշեց, որ «Պայմանագրում դրույթներ կային, որ ուղղակի ձեռնտու չէր պետությանը»։ Խնդրում եմ կոնկրետ նշել, թե որոնք էին այդ դրույթները։ Եթե պայմանագիրը չեղարկելու փաստարկը դա է եղել, ապա չի կարելի դրանք չասել։

Ավելին, հիշեցնեմ կառավարության որոշումից փաստարկումներ ու ակնկալեմ, որ ապագայում դրանից լավ պայմաններ կստանանք։
Մասնավորապես.
Ա/ «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ։

Սա կարևոր է, քանի որ պետական պարտքը չի աճի, սակայն ներդրումներ կարվեն։ Նշեմ, որ բոլորը գիտեն, որ ԲԷՑ-ը լուրջ ներդրումների կարիք ունեն, իսկ պետությունն էլ նոր արտաքին պարտք չի ուզում վերցնել։ Որո՞նք են լինելու ԲԷՑ-ի ներդրումների աղբյուրը։ (KFW – չառաջարկել, փորձիցս եմ ասում և որոշակի տեղեկացավածությունից)

Բ/ Նախատեսվում էր կենտրոնացնել սպասարկումը, որի արդյունքում կնվազեր համապատասխան ծախսերը։ Միևնույն ժամանակ ՀԷՑ-ը, իր արդեն իսկ ապացուցած ծախսերի նվազեցման փորձը նախատեսում էր ներդներ ԲԷՑ-ում։

Սա նույնպես կարևոր է, քանի որ եթե սա չեղարկվում է, ուրեմն ՀԷՑ-ը շարունակում է ինքնուրույն իրականացնել իր սպասարկումը /ինչը կարող է նշանակել սակագնի աճ/։ Իսկ երկրորդ մասով նշեմ, որ ինքս երբ հանդիպել եմ միջազգային ֆինանսական կառույցներին, ինձ ուղիղ խոսքով ասել են «եթե ԲԷՑ-ը շարունակի նման անորակ ձևով կառավրվել, մենք ոչ մի կոպեկ չենք ֆինանսավորի այն»։ Ինչքան հասկանում եմ ԲԷՑ-ի կառավարումը շարունակում է մնալ պետական։ Սակայն, համեմատության համար անհրաժեշտ է այս պահին նախարարը խոստանա, որ ԲԷՑ-ի ծախսերը իջնելու են, քանի որ իր չեղարկած պայմանագրով դա նախատեսվում էր, ու եթե պետական կառավարումն ավելի որակյալ է, ապա սպասում եմ դրա արդյունքի։

2/ «Էներգետիկայի նախարարությունը քննարկում է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու հնարավորությունը»

Իսկ ինչու է գերազանցում իր լիազորությունները էներգետիկայի նախարարությունը։ Ավելին, համաձայն «Հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին» օրենքի, այդ մարմնի աշխատանքի սկզբունքներից են «անկախությունը» և «կարգավորման թափանցիկության ապահովումը հանրության համար»։ Որպեսզի ինձ չմեղադրեք, ասեմ, որ բոլոր նախկին նախարարների օրոք էլ այս պրակտիկան եղել է, ու ես միշտ էլ պնդել եմ սրա անօրինականությունը, հատկապես, երբ էներգետիկայի նախարարի ուղղակի միջամտությամբ գազի սակագինը չէր բարձրացվել, որի արդյունքում պետությունը իր բաժնեմասը զիջեց Գազպրոմին։ Ասենք թե լավ բան են անում, սակայն թող այդ քննարկումները լինեն բաց ու թափանցիկ։ Թող «լայվ» միացնեն քննարկման ամբողջ ընթացքը։ Ու ինձ պետք չի ցածր, սակայն չհիմնավորված սակագին։ Այդ պոպուլիզմի հետևանքները վաղուց տեսել ենք՝ գույք պարտքի դիմաց, բաժնետոմս պարտքի դիմաց և վերջերս էլ՝ սնանկացած ՀԷՑ։

Հ.Գ. – Կներեք այս քննադատության համար:Սակայն մոտս հետաքրքիր հարց ծագեց, Նիկոլ Փաշինյա՞նն է պատասխանատու այս նախարարի գործունեության համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը

Գնիշիկ գյուղում ոռոգման ջրի ներքին ցանց կկառուցվի

Արտահանման աճը շարունակում է դանդաղել

2017 թվականի հունիսին Հայաստանի արտահանումը կազմել է 199.4 մլն դոլար։

Միջին աշխատավարձը հունիսին նվազել է

2018 թվականի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 171 950 դրամ։