Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:29 , 12 Սեպտեմբեր 2017

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից ԱՄՆ-ի տնտեսության ընդհանուր վնասը կարող Է հասնել 290 միլիարդ դոլարի: Սեպտեմբերի 11-ին այս մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով AccuWeather խորհրդատվական ընկերության նախագահ Ջոել Մայերսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները,- նշել Է նա:- Դա համարժեք Է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,5 տոկոսային կետին: «Հարվի» փոթորիկը, մեր գնահատումներով՝ դարձավ այն տարերային աղետը, որն ամենամեծ վնասը հասցրեց ԱՄՆ-ի պատմության մեջ՝ շուրջ 190 միլիարդ դոլար, որը համարժեք Է ՀՆԱ-ի 1 տոկոսային կետին»:

Փորձագետը կորուստների գումարում ներառել Է այն վնասը, որը կրել Է գործարարությունը, գործազրկության աճի հետ կապված կորուստները, ենթակառուցվածքի վնասումները, բերքի կորուստը, մասնավոր սեփականության վնասը եւ վառելանյութի ավելացած ծախսերը: Փորձագետի կարծիքով՝ տարերային աղետների հասցրած վնասն ԱՄՆ-ի տնտեսության վրա կազդի ընդհուպ մինչեւ այս տարվա վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։

2017-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 55 մարդ

Հայաստանում ապաստան հայցող անձանց թիվն ավելացել է