Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարմար և շահավետ նոր ավանդատեսակ Արարատբանկից

Վերադարձ լուրերի բաժին

17:36 , 01 Փետրվար 2020

Փետրվարի 1-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար գործում է նոր՝ «ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ» 3 տարեկան ավանդատեսակ։ Այն առանձնանում է գրավիչ տոկոսադրույքներով, տոկոսագումարների պահպանմամբ ավանդի նվազեցման հնարավորությամբ, ինչպես նաև ավանդի համալրման և առանց բանկ այցելելու մայր գումարին տոկոսագումարների ավելացման հնարավորությամբ։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր՝ «ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ» ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը դրամի համար սահմանված է 9, դոլարի դեպքում՝ 4,65, իսկ եվրոյի համար՝ 2,5 տոկոս։ Տարեկան տոկոսային եկամտաբերությունը դրամի համար կկազմի 9,41 տոկոս, դոլարի դեպքում՝ 4,76, իսկ եվրոյի համար՝ 2,53 տոկոս։ Տոկոսագումարների վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ: Ներդրվող ավանդի նվազագույն չափը սահմանված է՝ 500,000 ՀՀ դրամ, 1,000 ԱՄՆ դոլար, 1.000 Եվրո, իսկ առավելագույն չափը՝ 100,000,000 ՀՀ դրամ, 200,000 ԱՄՆ դոլար և 200.000 Եվրո։

«ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ» -ի դեպքում հաճախորդը կարող է համալրել ավանդը պայմանագրի գործողության ժամկետի ողջ ընթացքում, բացառությամբ՝ ավանդի մարման ժամկետին նախորդող 90 օրվա։ Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում բոլոր համալրումների (բացառությամբ՝ կապիտալացված տոկոսագումարների) ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ավանդի սկզբնական գումարի մեծությունը։
Պայմանագրի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում կթույլատրվի նաև ավանդի գումարի նվազեցում՝ առանց գումարային և ժամկետային սահմանափակման։ Ի տարբերություն այլ ավանդների, այս դեպքում տոկոսագումարները կհաշվարկվեն և կվճարվեն հետևյալ տրամաբանությամբ՝ ավանդի ներդրման օրվանից մինչև 3 ամիս լրանալը ավանդը նվազեցնելու դեպքում բոլոր արժույթների համար կվճարվի տարեկան 0.1% դրույքաչափով, ավանդի ներդրման օրվանից 3-ից մինչև 6 ամիս ժամանակահատվածում՝ ՀՀ դրամով տարեկան 6.0%-ի, ԱՄՆ դոլարով տարեկան 3.0%-ի, եվրոյով՝ տարեկան 1.5% -ի չափով։ Ավանդատեսակի կարևորագույն առավելություններից մեկն էլ այն է , որ 6 ամիս հետո ավանդը նվազեցնելու դեպքում հաճախորդը կստանա պայմանագրով սահմանված բոլոր տոկոսագումարները՝ առանց որևէ վերահաշվարկի (նվազեցման)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: