Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո

Վերադարձ լուրերի բաժին

18:01 , 03 Դեկտեմբեր 2019

Մհերյանների ընտանիքը 12 տարի ապրել է վագոն-տնակում։ Ընտանիքի հայրը՝ Սամվելը, փորձել է սեփական ուժերով քարե տուն կառուցել, սակայն յոթ տարվա ընթացքում կարողացել է միայն պատերն ու տանիքը կառուցել: Բազմանդամ ընտանիքի հոգսը, օրեցօր աճող ծախսերն ու սոցիալական վիճակը ստիպել են դարձյալ հարմարվել իրականության հետ ու հետաձգել սկսած գործի շարունակությունը:

IMG_1416

Խնդրի լուծումն արագացնելու և վագոն-տնակից ընտանիքի տեղափոխումն օր առաջ իրականություն դարձնելու նպատակով ընթացիկ տարվա ամռանը դարձյալ համախմբվել են բնակարանաշինության ծրագրի՝ ավելի քան տասնամյա գործընկերները: Մհերյանների երազանքը վերջապես իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորների աջակցությամբ:

IMG_1430
Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը դարձյալ Արարատի մարզի Մրգավետ գյուղում են եղել՝ Մհերյանների հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար: «Երկար տարիներ գործադրված համառ, բայց անօգուտ ջանքերից հետո, մեր ընտանիքը վերջապես քարե տուն ունի: Տուն՝ բոլոր հարմարություններով` խոհանոց, սանհանգույց, մեծ ու լուսավոր սենյակներ։ Սա անհնարին թվացող երազանք էր մեր՝ մետաղական պատերի ներսում տարիներ շարունակ ապրող ընտանիքի համար: Անչափ շնորհակալ եմ աջակցության համար»,-ասել է ընտանիքի երիտասարդ մայրը՝ Թեհմինան։

IMG_1560

«Այսօր ուզում եմ խոսել այս ծրագրի՝ անչափ կարևոր ձեռքբերումներից մեկի մասին: Բոլոր այն ընտանիքները, որոնք ապրել են վագոն-տնակներում, մեր համագործակցությամբ նոր բնակարան կառուցելուց անմիջապես հետո ազատվել են ոչ միայն ծանր հիշողություններից, այլև ուղիղ իմաստով՝ երկաթյա վագոններից: Այսինքն, կա այն գիտակցությունը, որ վերադարձ չի լինելու, և ընտանիքն ինքն է քայլեր ձեռնարկում դա ապահովելու համար: Սա շատ լավ արդյունք է և տրամաբանորեն, հենց այդպես էլ պետք է լինի: Ուրախ եմ արձանագրել, որ մեզ՝ գործընկերներիս, հաջողվել է մարդկանց փոխանցել վաղվա օրվա լավատեսությունն ու վստահությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

IMG_1466
«Ընտանիքը 12 տարի ապրել է վագոն տնակում՝ երազելով մի օր ավարտել իր կիսակառույցի շինարարությունը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, ընտանիքը վերջապես կարող է վայելել սեփական հարմարավետ տունը, մեծացնել երեխաներին ավելի լավ, բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը։ Ուրախ եմ այս ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

IMG_1656
Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 46 տուն։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից բնակարանաշինության ծրագրին հատկացվել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ համագործակցության շնորհիվ աջակցություն է ստացել 208 ընտանիք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ

Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։

22.01.2021 թ.: Շաբաթական ամփոփ տվյալներ ԿԲ-ից

Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: