Invalid username or password
ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով մշակել նոր՝ հաճախորդների կողմից պահանջված պրոդուկտներ, ներդրել է նոր տեսակի ժամկետային ավանդ ֆիզիկական անձանց համար՝ ավանդ «Հարմարավետ»: Նոր պրոդուկտի շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են հեշտությամբ և հարմարավետ կուտակել միջոցներ, ցանկացած ժամանակ համալրելով կամ ելքագրելով ավանդային միջոցները առանց կուտակված տոկոսների կորստի:
Ավանդը ներդրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը – 7.5% ՀՀ դրամի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100.000 ՀՀ դրամ/300 ԱՄՆ դոլար/Եվրո/ 10.000 ՌԴ ռուբլի:
«Հարմարավետ» ավանդի հիմնական առավելություններն են՝
– Հաճախորդը ցանկացած ժամանակ կարող է համալրել ավանդը կամ ելքագրել միջոցները մինչև ավանդի նվազագույն գումարը,
– Ավանդը համալրելու և հաջորդ գումարային աստիճանավորում անցնելու դեպքում կիրառվում է բարձրացված տոկոսադրույք,
– «Ինտերնետ Բանկինգ» համակարգով ավանդը ՀՀ դրամով ձևակերպելիս ստանդարտ դրույքաչափին ավելանում է +0.25% ։
– Տոկոսների մասնակի պահպանում՝ ՀՀ դրամով ավանդի վաղաժամկետ լուծվելու դեպքում 181 օրից հետո:
Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել Բանկ, կարելի է օգտվել «Ինտերնետ Բանկինգ» ծառայությունից և կատարել առցանց համալրումներ գրասենյակում կամ տանը, կամ օգտվել Telcell / Easy Pay տերմինալներից, որոնք տեղակայված են Հայաստանի ողջ տարածքում:
Ավանդը ձևակերպելիս հաճախորդին տրամադրվում է նվեր՝ VISA կամ MasterCard քարտ:
«Հարմարավետ» ավանդի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am կայքը կամ զանգահարել Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87 87 հեռախոսահամարով.
Դիտումներ 1500
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։
«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև արտադրում է գրասենյակային, խոհանոցային և փափուկ կահույք: