Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարձակումը կասեցվել է. ադրբեջանական կողմը ընդունում է, որ զոհեր ունի

Վերադարձ լուրերի բաժին

13:53 , 25 Փետրվար 2017

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

Ինչպես տեղեկացրել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

artsakh-map

Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում, ինչպես և կարելի էր սպասել, տեղի ունեցածը ներկայացվում է որպես հայկական ուժերի հարձակման հետևանք։ Ուշագրավն այն է, որ ադրբեջանական ՊՆ-ն այս անգամ հստակ խոստովանել է, որ զոհեր ունեն (սովորաբար ադրբեջանական կողմը խուսափում է զոհերի մասին նշել)։

artsakh-haqqin

Արցախի ՊՆ-ն արդեն արձագանքել է ադրբեջանցիների հայտարարությանը՝ պարզ հարց առաջ քաշելով՝ ինչպե՞ս է ստացվել, որ պաշտպանվող կողմի դիակները ընկած են չեզոք գոտում։

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսուքյան իր էջում տեղեկացրել է, որ որոշ ժամանակ անց կներկայացվի ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրություն։ Քիչ առաջ նա նաև տեղեկացրել է, որ այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը