Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի ներառվել օրակարգ դրա հագեցվածության պատճառով

Վերադարձ լուրերի բաժին

00:58 , 31 Մայիս 2019

ՀՀ կառավարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծն ԱԺ լիագումար նիստում կքննարկվի հունիսի առաջին տասնօրյակում: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Եվ քանի որ շատ են հարցնում, թե երբ է դա լիագումար նիստի օրակարգ մտնելու, ուզում եմ տեղեկացնել, որ զուտ այն պատճառով, որ այս քառօրյան բավականին հագեցած էր, իսկ Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեման պետք է բավականին երկար քննարկվեր, որոշվել է, որ դա չներառվի այդ քառօրյայի օրակարգ »,-ասաց Թունյանը:

Նրա խոսքով՝ հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում ամենայն հավանականությամբ արտահերթ նիստով այդ հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ: Թունյանը տնտեսվարողներին հորդորեց հանգիստ լինել, վստահեցրեց՝ օրինագիծը սահմանված ժամկետում ընդունվելու է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: