Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկ վճարողների սպասարկում՝ նոր սկզբունքով

Վերադարձ լուրերի բաժին

15:19 , 13 Մարտ 2018

Հարկ վճարողները կարող են դիմել ՊԵԿ սպասարկման ցանկացած բաժին՝ անկախ հաշվառման վայրից

 Հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը,  կոմիտեի նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի՝ «Հարկ վճարողների սպասարկման վարչության գործառույթների իրականացման կարգերը հաստատելու և այդ գործընթացները կանոնակարգելու ուղղությամբ այլ կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները սահմանելու, ինչպես նաև մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» № 50-Ա հրամանով սահմանվել է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բոլոր բաժինների կողմից՝ անկախ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հարկ վճարողների կամ քաղաքացիների՝ որևէ սպասարկման բաժնին ամրակցված կամ բնակության հասցեում հաշվառված լինելու հանգամանքից:

«Այսինքն՝ առաջին անգամ սպասարկման ցանկացած բաժին սպասարկում է ցանկացած կազմակերպության և ֆիզիկական անձի: ՊԵԿ նախագահի հրամանով գործող կարգերը համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և հարկային մարմնի փոփոխված կառուցվածքին»,-նշել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանը՝ հավելելով, որ առանձին գործառույթների գծով սահմանվել են մինչ այժմ բացակայող կարգերը, համապատասխան աշխատանքները կատարողները և դրանց կատարման ժամկետները:

«Բարեփոխումների նպատակն է հարկ վճարողների և քաղաքացիների համար ստեղծել ծառայությունների ստացման բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք ստիպված չլինեն ներկայանալ իրենց հաշվառման վայրի սպասարկման բաժիններ: Հարկ վճարողների հարմարավետության համար անգամ հերթապահություն է սահմանվել ընդմիջման ժամերին»,-տեղեկացրել է Վախթանգ Սիսակյանը: Ըստ նրա՝ հարկ վճարողներին ու քաղաքացիներին բարձր որակի և նույն ծավալի ծառայության մատուցումը, անկախ վերջիններիս գտնվելու վայրից, հարկ վճարողների սպասարկման վարչության գործունեության ելակետն է:

Հարկ վճարողների սպասարկման վարչությունը բաղկացած է Երևանում և մարզերում տեղակայված հարկ վճարողների սպասարկման 20 բաժնից և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման 1 բաժնից: Վարչությունն իրականացնում է ինչպես հարկ վճարողների սպասարկման և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման, այնպես էլ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների հաշվառման, հարկ վճարողների հարկային գործերի շարժի վարման և պահպանման գործառույթ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը:

Հայաստանի բանկերն այս տարի ռեկորդային շահույթ են գեներացնում (գծապատկեր)

2018 թվականի հունվար-սեպտեմբերին 17 բանկերը միասին գեներացրել են ավելի քան 51 մլրդ դրամ զուտ շահույթ