Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ` ՄԻՊ-ից

Վերադարձ լուրերի բաժին

15:32 , 28 Օգոստոս 2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժինը մշակել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի բաժինը տեղեկացրել է, որ Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում տնտեսվարողները տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում կարող են տուժել հարկային վարչարարությունից, հարկային մարմինների կայացրած վարչական ակտերից, հարկային մարմիններում առկա քաշքշուկներից և այլն։ Խնդիրը հատկապես առնչվում է հարկային մարմինների ստուգումներին։

Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են բարձրացվում Պաշտպանին հասցեագրվող դիմումներում ու բողոքներում։ Օրինակ, որո՞նք են հարկային հսկողության շրջանակներում իրականացվող հարկային ստուգումների տեսակները, ո՞րն է հարկային ստուգման իրականացման իրավական հիմքը, ի՞նչ տեղեկություն պետք է պարունակի հարկային ստուգման հանձնարարագիրը։ Ուղեցույցի նպատակն է բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը, հատկապես՝ հարկային ստուգումների ոլորտում։

Ուղեցույցը կարեի է ներբեռնել այստեղից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՀ-ից ներգրավված վարկն անդրադարձել է ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքի վրա

Միջազգային պահուստների կազմի մեջ էականորեն ավելացել է SDR-ի՝ Հատուկ փոխառելիության իրավունքի (ՀՓԻ) տեսակարար կշիռը, որն աճել է նախորդ ամսվա համեմատ ավելի քան 27 անգամ՝ կազմելով 74,4 մլն դոլար։

Ծայրահեղ աղքատների թիվը կհասնի 712 մլն-ի

Ըստ համաշխարհային բանկի՝ դա տեղի կունենա վատագույն սցենարի դեպքում:

ՏՄՊՊՀ-ն և ՀԾԿՀ-ն թույլատրել են «Բիլայնի» և «Թիմի» միավորումը

Մայիսին ՏՄՊՊՀ-ն կարճել էր «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը: