Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հարկէվոլյուցիա». ինչ փոփոխություններ է կրել հարկային համակարգը 1991 թվականից ի վեր (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

16:10 , 02 Մարտ 2016

Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել, որով վերակազմակերպում է Ֆինանսների նախարարությունը: Դրանից կրկին առանձնացվել է պետական եկամուտների կոմիտեն։

Ինչո՞ւ կրկին։ Որովհետև 2008 թվականի օգոստոսից ՊԵԿ-ը առանձին կառույց էր, և ֆինանսների նախարարության կազմի մեջ մտավ 2014 թվականի մայիսին՝ ստեղծելով «երեքը մեկում» կառույց (ֆինանսների նախարարություն, հարկային, մաքսային)։

Իսկ դրանից առաջ ՊԵԿ գոյություն չուներ. կային միմյանցից անկախ 2 առանձին կառույցներ՝ Հարկային պետական ծառայություն և Մաքսային պետական կոմիտե։

Ընդհանրապես, 1991 թվականին հարկային տեսչության ձևավորումից հետո, այս ոլորտը այնքան հաճախ է փոփոխությունների ենթարկվել՝ միավորվել, անջատվել և անվանափոխվել, որ շատերը արդեն չեն էլ հիշում դրա պատմությունը։

Մենք կազմել ենք հարկային համակարգի էվոլյուցիան ներկայացնող ինֆոգրաֆիկա, որը կհիշեցնի՝ ինչ ունեինք ամենասկզբում, ընթացքում և հիմա։

 

Evol01 Evol02 Evol03Evol04

Նշենք նաև, որ նորանկախ Հայաստանի հարկային համակարգի առաջին ղեկավարը եղել է Սուրեն Մուշեղի Սահակյանը։ Նրանից հետև տարբեր տարիներին հարկային կառույցը գլխավորել են

Հուսիկ  Հարությունյանը,

Սուրեն Սահակյանը,

Պավել Սաֆարյանը,

Արտաշես Թումանյանը,

Սմբատ Այվազյանը,

Գագիկ Պողոսյանը,

Անդրանիկ Մանուկյանը,

Երվանդ Զախարյանը,

Ֆելիքս Ցոլակյանը,

Վահրամ Բարսեղյանը,

Գագիկ Խաչատրյանը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: