Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկերի միջոցով նպաստում եք նաև առողջապահական անվտանգության ապահովմանը

Վերադարձ լուրերի բաժին

17:09 , 12 Հունիս 2020

Պետական եկամուտների կոմիտեն արտակարգ դրության ժամանակահատվածում շարունակում է հետևողական հսկողությունը հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով հայտարարագրման նկատմամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը նշեց, որ մարտ, ապրիլ և մայիս ամիսներին իրականացվել են 3 հազար 565 թեմատիկ ստուգում և ուսումնասիրություն: Դրանից ՀԴՄ կիրառման կանոնների 2 հազար 743 ստուգմամբ արձանագրվել է խախտման 1 739 դեպք: Չգրանցված աշխատողների մասով կատարվել է 329 ստուգում, որի արդյունքում արձանագրվել է աշխատողի չգրանցման 406 դեպք։ Միայն ապրիլին իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների 864 ստուգում, արձանագրվել 596 խախտում։

«Թեպետ մենք մշտապես իրականացնում ենք ստուգումներ, սակայն, համաճարակով պայմանավորված, առավել կարևորում ենք այն, որ յուրաքանչյուր հարկ վճարող գիտակցի՝ վճարելով հարկերը բացի տնտեսական անվտանգությունից նպաստում է նաև առողջապահականանվտանգության ապահովմանը»,- ասաց Արթուր Հակոբյանը:

Այս ընթացքում փոքր և միջին բիզնեսում եղան բողոքներ այս պայմաններում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների մասով: Արդյո՞ք կորոնավիրուսի հետևանքով ձևավորված իրողություններով պայմանավորված փոփոխությունների է ենթարկվել տնտեսավարողների նկատմամբ ՊԵԿ-ի հսկողական գործառույթների իրականացման քաղաքականությունը: Հարցին ի պատասխան՝ Արթուր Հակոբյանը նշեց, որ հսկողական գործառույթների իրականացման քաղաքականությունում էական փոփոխություններ չեն կատարվել:

«Բողոքները տարբեր են լինում, ասենք, ընթացակարգերի հետ կապված, կամ այն, որ այս պայմաններում են անցկացվում ստուգումներ: Ասեմ, որ ստուգումները, երբ նախաձեռնվում են, դրանք ինքնանպատակ չեն: Նման գործողությունների դեպքում հաշվի են առնվում որոշակի ռիսկեր: Ես հորդորում եմ բոլոր հարկ վճարողներին կատարել իրենց հարկային պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով, բիզնեսը վարելու գործում լինել կարգապահ»,- ասաց Արթուր Հակոբյանն՝ ընդգծելով, որ հսկողությունն իրականացնելու են ամբողջ գործիքակազմով իրենց լիազորությունների շրջանում: Այս պայմաններում ավելի զգոն են լինելու:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: