Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկերը Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

13:31 , 08 Հունվար 2020

ՀՀ ֆինանսների նախարարության հաշվարկների համաձայն՝ հարկային փոփոխությունների արդյունքում պետական բյուջեն կկրի տարեկան 27.5 մլրդ դրամ կորուստ: Այդ մասին հայտնում է Օրբելի կենտրոնը: ՀՀ-ում 2018թ.-ին հարկերի կառուցվածքն ունեցել է հետևյալ պատկերը՝

Harker

Հարկերի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունի ԱԱՀ-ը, որը ընդհանուր հարկերի մոտ 35%-ն է: Եկամտային հարկը մեծությամբ 2-րդն է՝ ընդհանուր հարկային մուտքերի մոտ 28%-ը: Մոտավոր պատկերացնելու համար, թե ինչպես կփոխվի հարկերի կառուցվածքը ՀՀ-ում 2020 թ.-ին, Օրբելի կենտրոնի վերլուծաբանները դիտարկել են ՀՀ-ում 2 ամենամեծ հարկերի՝ ԱԱՀ-ի և եկամտային հարկի փոփոխությունները:

«Եթե դիտարկենք 2018թ.-ին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված ԱԱՀ-ը՝ 413 մլրդ դրամ և 2018թ.-ին հավաքագրված ընդհանուր ԱԱՀ-ը՝ 438 մլրդ դրամ, կարող ենք ասել, որ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված ԱԱՀ-ն կազմում է ընդհանուր վճարված ԱԱՀ-ի 94%-ը: Եվ, քանի որ 1000 խոշոր հարկատուների տարեկան շրջանառությունը ավելին է, քան 115 մլն դրամը, կարող ենք ասել, որ ԱԱՀ-ի շեմի բարձրացումը պետական բյուջեի մուտքերի վրա քիչ ազդեցություն կունենա, սակայն մեծապես կնպաստի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»,- նշված է կենտրոնի հոդվածում:

Ինչը վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափի նվազեցմանը, կենտրոնի փորձագետները նշել են, որ պետական բյուջեի վրա վերջինի ազդեցությունն ավելի մեծ կլինի՝ աշխատող բնակչության 35%-ը ավելի քիչ է եկամտային հարկ վճարելու: Սակայն այն որոշակիորեն կփոխհատուցվի աշխատաշուկայում ստվերի կրճատման հետևանքով եկամտային հարկերի նոր մուտքերով:

ՀՕ փոփոխությունների արդյունքում կնվազեն պետական բյուջեի մուտքերը, սակայն, ըստ վերլուծաբանների, մի շարք հարկատուների համար էականորեն կնվազեցվի հարկային բեռը, կստեղծվի բարենպաստ միջավայր՝ բիզնեսի զարգացման և ներդրումների ներգրավման համար, ինչպես նաև կնվազի աշխատաշուկայում առկա ստվերը: Անդրադառնալով որոշ ապրանքների հարկերի ավելացման վերաբերյալ բացասական կարծիքներին, Օրբելի կենտրոնի փորձագետները նշել են, որ ավելանալու են ոչ թե առաջին անհարժեշտության, այլ առողջությանը վնաս պատճառող և ճոխության ապրանքների հարկերի դրույքաչափերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ ապրիլի 2-ի նիստում:

2019 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ բյուջեի եկումուտները գերակատարվել են

Վարչապետ Փաշինյանի տվյալով՝ գերակատարման չափը մոտ 9 միլիարդ դրամ է: