Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկատուները կարող են դիմել նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկելու նպատակով

Վերադարձ լուրերի բաժին

11:08 , 15 Փետրվար 2017

Մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N662-Ն որոշման ընդունումը նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 հազար դրամով, սակայն պետք է ձեռք բերեին այդ որոշմամբ սահմանված 150 հազար դրամից ցածր գներով կամ անվճար, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար: Որոշման համաձայն` 2013 թ. արդյունքներով` 30 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 150 հազար դրամը, իսկ 10 մլն դրամից մինչև 30 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` առավելագույնը 120 հազար դրամը: 5 մլն-ից մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկատուների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 80 հազար դրամը, իսկ ահա մինչև 5 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար` առավելագույնը 60 հազար դրամը:

Միաժամանակ, գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկատուներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք». Նախագահը վստահ է, որ հունվարի 1-ից «թռիչքաձև գնաճ» չի լինի

Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է

«Վրիպակ է եղել. ռուսական կողմի հետ որևէ խնդիր չկա». Ջրպետկոմի նախագահ

Ըստ Արսեն Հարությունյանի՝ բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, իսկ ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ

Վայքի հիվանդանոցը վերազինվել է նոր սարքավորումներով՝ «Լիդիան Արմենիայի» աջակցությամբ

Ընդհանուր առմամբ, ընկերությունը հիվանդանոցի վերազինման համար տրամադրել է 100 հազար դոլարին համարժեք դրամ։