Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծերի փաթեթը դրվել է հանրային քննարկման

Վերադարձ լուրերի բաժին

12:08 , 24 Հունվար 2019

e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։

Նախագիծը որոշ ժամանակ կմնա e-draft.am-ում, որից հետո կգնա կառավարություն, և դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարանին։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն իր ֆեյսբուքյան էջում առաջարկել է բոլոր շահագրգիռ կողմերին ակտիվ մասնակցել հանրային քննարկմանը։ Ինչպես նաև, եթե ունեք առաջարկներ՝ կարող եք առանձին հաղորդագրությամբ ուղարկել հանձնաժողովի ֆեյսբուքյան էջին։

Նախագծին և հիմնավորումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1475

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։