Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունումը կնպաստի տարեկան 1.5 տոկոսով օտարերկրյա ներդրումների ավելացմանը

Վերադարձ լուրերի բաժին

22:00 , 24 Հունիս 2019

Ներդրումային միջավայրի և տնտեսական ակտիվության վրա ազդող այլ գործոններից ձերբազատվելու դեպքում Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունումը կնպաստի, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները ավելանան տարեկան 1.5 տոկոսով: Այդ մասին ԱԺ-ում փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Հայաստանում ներդրումային միջավայրի մասին՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ազդեցության համատեքստում:«Եթե բոլոր մնացած գործոններով հավասար պայմաններ լինեն, Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն արդյոք երաշխավորում է, որ ներդրողը պետք է ներդրում կատարի հենց Հայաստանում, ոչ թե Վրաստանում»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Պողոսյանը հիշեցրեց, որ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հետևանքները գնահատվել են ընդhանուր հավասարակշռության մոդելի հիման վրա: «Եվ այդ արդյունքների համաձայն այլ հավասար պայմաններում, երբ ձերբազատվենք այն բոլոր հնարավոր գործոններից, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել ներդրումային միջավայրի և տնտեսական ակտիվության վրա, միայն այս նախագծերի փաթեթի ներդրումը նպաստում է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները տարեկան 1.5 տոկոսով ավելանան: Դա կապվում է շահութահարկի դրույքաչափի նվազեցման, աշխատուժի բեռի նվազեցման և մնացած բոլոր ուղղություններով կատարվող բարելավումների հետ»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց,որ դժվար է Հայաստանի ու Վրաստանի այլ հավասար պայմաններ պատկերացնելը,քանի որ իրականում բազմաթիվ այլ գործոններ կան: Բայց այդուհանդերձ Պողոսյանը կարծում է, որ այս նախագծերի փաթեթի ընդունմամբ մենք լուրջ հայտ ենք ներկայացնում՝ էականորեն բարելավելու Հայաստանի ներդրումային գրավչությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: