Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային օրենսգրքի թաքուն կողմերը. Որքան է պահվելու ձեր աշխատավարձից (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

19:57 , 12 Մայիս 2016

ՀՀ հարկային օրենսգիրքը դեռ չի ընդունվել, սակայն արդեն իսկ դրա որոշ դրույթներ քննադատության են արժանանում մասնագետների կողմից։ Խնդրահարույց դրույթներից մեկը վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերին։ Մասնագետներն ասում են, որ Հարկային օրենսգիրքը (ՀՕ) ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը։ Ու դա, ցավոք սրտի, ճիշտ է։

Այսպես, գործող օրենսդրությամբ սահմանված են հետևյալ դրույքաչափերը

Մինչև 120 000 դրամ՝ 24.4%,
120 001 – 2 000 000 դրամ՝ 29 280 դրամ՝ գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ը,
2 000 000 դրամից ավելի՝ 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:

Հարկային օրենսգրքով (հոդված 150) սահմանվում են հետևյալ դրույքաչափերը

Մինչև 120 000` ՀՀ դրամ 23%,
120 001 – 1 000 000 ՀՀ դրամ` 27 600 ՀՀ դրամ՝ գումարած 120 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 28%-ը,
1 000 000-ից ավելի` 274 000 ՀՀ դրամ՝ գումարած 1 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 33%-:

Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, անգամ՝ հարկի թեթևացում կա։ Օրինակ՝ մինչև 120 հազար դրամ ստացողների եկամտային հարկը սահմանվում է 23% (գործող 24.4%-ի փոխարեն)։ Բարձր աշխատավարձի շեմը նույնպես նվազել է՝ 36%-ից իջել է 33%։

Տուժողը միջին աշխատավարձ՝ 120 հազարից մինչև 2 մլն դրամ ստացողներն են։

Նրանց դեպքում՝ մի կողմից դրույքաչափը բարձրացել է 26%-ից մինչև 28%, մյուս կողմից՝ շեմը նվազել է 2 մլն-ից 1 մլն։ Այսինքն՝ պետությունը 1 միլիոն դրամը տեղափոխում է հարկման ավելի բարձր տիրույթ։

Կոնկրետ օրինակներ բերենք։

120 հազար դրամ աշխատավարձ ստացողն այսօր վճարում է 29 280 դրամ եկամտահարկ, ՀՕ-ի համաձայն՝ կվճարի 27 600 դրամ (1 680 դրամով ավելի քիչ)։

Ամսական 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները այդ փոփոխությունը գրեթե չեն զգա՝ 50 080 դրամի փոխարեն կվճարեն 50 000 դրամ։

Իսկ 200 հազարից բարձր ստացողներն արդեն կտուժեն։ Օրինակ՝ 280 հազար դրամ աշխատավարձ ստացողը կվճարի ամսական 1520 դրամով ավելի շատ (72400 դրամ՝ ներկայիս 70880-ի փոխարեն)։

400 հազար ամսական աշխատավարձ ստացողների ամսական հարկային բեռը կավելանա 3920 դրամով, 600 հազար ստացողներինը՝ 7 900 դրամով, 1 միլիոն դրամ ստացողներինը՝ 15 900 դրամով։

Կարդացեք նաև՝ Ինչ օգուտ է տալու Հարկային օրենսգրքի ընդունումը տնտեսվարողներին. քննարկում

Ստորև բերված գծապատկերները ցույց են տալիս, թե տարբեր աշխատավարձերի դեպքում որքան եկամտահարկ է վճարվում այժմ, և որքան պետք է վճարվի՝ ըստ հարկային օրենսգրքի։

 

 

Իսկ այս գծապատկերը առավել ակներև է ցույց տալիս, թե որքան է աճելու կամ նվազելու ամսական վճարվող եկամտային հարկը։
Ինչպես տեսնում եք, գլխավոր հարվածն ընկնում է միջին և միջինից բարձր աշխատավարձ ստացողների վրա։

 

Մինչև 120 հազար դրամ ստացողները մի թեթև շահում են, սակայն լավ վարձատրվող մարդիկ (օրինակ՝ ՏՏ ոլորտի կամ ֆինանսական հատվածի) ամսական մինչև 85 հազար դրամ լրացուցիչ հարկային բեռի տակ են ընկնելու։

Ամենաուշագրավն այն է, որ այս փոփոխությունից շահում են նաև գերբարձր աշխատավարձ ստացողները (ամսական 4.9 մլն դրամից սկսած)։ Այդպիսի մարդիկ գուցե մի քանի տասնյակ են՝ հիմնականում խոշոր ընկերությունների ղեկավարները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչ տնտեսություն ենք ուզում ունենալ

Հաջողում են այն երկրները (և ընկերությունները), որոնք «երկար» են մտածում, ոչ թե՝ միայն այսօրվա օրով

Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթեր է մտել և խոսել դատական համակարգի մասին։

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի առջև խնդիր է դրել չխանգարել տնտեսվարողներին և ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին: