Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահին իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:53 , 01 Ապրիլ 2019

Պետությունը Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը: b4b.am-ի հաղորդմամբ` այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Նախագծով առաջարկում ենք վերականգնել շրջանառության հարկի շեմը` հետադարձ ուժով: Եթե օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկ վճարողը դեռ չի հատել 58.35 մլն դրամի շեմը, ապա նրա համար շեմը դառնում է 115 մլն դրամ: Հետևաբար` նա շրջանառության համակարգում ավելի երկար գործելու հնարավորություն ունի: Սակայն բոլոր նրանք, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն գերազանցել են 58.35 մլն դրամի գործող շեմը և ըստ այդմ դարձել են օրենքի ուժով ավելացված արժեքի հարկ վճարողներ, նրանց համար չենք վերականգնում շրջանառության հարկի համակարգում գործելու կարգավիճակը: Եթե նրանք դարձել են ավելացված արժեքի հարկ վճարողներ, արդեն իսկ հաշվառումը վարել են որպես այդպիսին` իրենց հաճախորդներին դուրս են գրել հարկային հաշիվ տեսակի հաշվարկային փաստաթուղթ, նրանց հնարավորություն են տվել կատարելու ավելացված արժեք հարկի գծով հաշվանցումներ, հետևաբար շրջանառության հարկի շեմ վերադարձնելով խնդիրներ կստեղծենք»,-ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ հարկային համակարգի տրամաբանությունն այն է, որ հարկատեսակները փոխարինվում են միմյանցով դեպի վեր, ոչ թե դեպի ներքև: Չկա որևէ տրամաբանական մոտեցում, որ ավելացված արժեքի հարկ վճարողը տարվա ընթացքում կարող է իջնել դեպի ներքև և ինչ-որ պահից դառնալ շրջանառության հարկ վճարող: Շրջանառության հարկի շեմը այս տարվա հունվարից նվազեցվել էր` 115 մլն դրամից դառնալով 58.35 մլն դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։