Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային օրենսգիրքը ուրվագծվում է

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

14:55 , 08 Հոկտեմբեր 2015

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կարգավորում է ՀՀ-ում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:

Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, նշել է, որ այն բազմաթիվ ամիսների աշխատանքի արդյունք է: «Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը՝ համադրելով և համակարգելով հարկերի հաշվարկման, հաշվառման, վճարման պրակտիկան տարբեր հարկերի մասով, միասնականացրել բազմաթիվ սկզբունքներ: Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգիրքը տնտեսագիտական այն համոզմունքի վրա, որ պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները և դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից: Այս մոտեցումը ողջունելի է, եթե, իհարկե, հնարավոր է արդյունավետորեն իրականացնել նման հասցեագրված սուբսիդավորումը: Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ իրականում լավացնում է դրա կարիքն ունեցող մեր քաղաքացիների վիճակը: Այսօրվանից այս օրենսգրքի նախագիծը պետք է լայնորեն քննարկվի, մինչև ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի սրա մասին, հայտնի իր մտահոգությունը և ստանա պատասխաններ: Հանձնարարում եմ Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակացույց, և հորդորում եմ բոլոր պետական մարմիններին ևս ակտիվորեն քննարկել այս նախագիծը, քանի որ Հարկային օրենսգիրքն, իրոք, շատ կարևոր փաստաթուղթ է մեր տնտեսության զարգացման համար»,-ասել է վարչապետը:

Օրինագծերի փաթեթը Ազգային ժողով կներկայացվի 2016թ.-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Երևանի քաղաքապետարանը նոր մրցույթ կհայտարարի թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար

Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի

ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները. «Իմ քայլը». ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կլինեն ԱԺ-ում

ԿԸՀ-ն ամփոփել է 2010 ընտրական տեղամասերի կտրվածքով ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները։