Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային փոփոխությունները նոր նախադրյալներ կստեղծեն արտահանմանը կողմնորոշված ճյուղերի զարգացման համար

Վերադարձ լուրերի բաժին

11:46 , 30 Ապրիլ 2019

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով պետությունը նաև արտահանմանը կողմնորոշված ճյուղերի շահութաբերության զարգացման համար նոր հնարավորություններ է ստեղծում: Շահութահարկը նվազեցվում է, եկամտահարկը դառնում համահարթ:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Մինչ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի մշակումը որոշակի վերլուծություններ են կատարվել՝ ախտորոշելու ներկայիս տնտեսական իրողությունները և դրանց զարգացման հնարավորություններն ու առաջնահերթությունները: Առաջին միտումն այն էր, որ արտահանմանը կողմնորոշված ճյուղերի շահութաբերությունն էականորեն զիջում է ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտների շահութաբերությանը:

Եվ, հետևաբար, ներդրումները կատարվում են ավելի շահութաբեր՝ ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտներում: Հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ արդեն իսկ արտահանվող ապրանքն ազատված է ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից: Հետևաբար, աջակցությամբ հիմնական ռեսուրսը կամ ուղղությունը պետք է լինի ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը: Եվ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է նվազեցնել շահութահարկի դրույքաչափը երկու տոկոսային կետով և ներդնել եկամտային հարկերի համահարթ դրույքաչափ»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ եկամտահարկը կդառնա 23 տոկոս, այնուհետև, յուրաքանչյուր տարի մեկական տոկոս իջնելով, կհասնի մինչև 20 տոկոսի:

Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանն իբրև բաց տնտեսություն ունեցող երկիր չի կարող տնտեսության զարգացման հեռանկարը կապել միայն ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի հնարավորությունների հետ: Նա կարևորեց բոլոր հնարավոր միջոցներով արտահանումը խրախուսելը՝ դրանով կայուն նախադրյալներ ստեղծելելով երկարաժամկետ տնտեսական աճի համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: