Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային մուտքերը՝ հունվար-հունիսին. ինչի հաշվին է լցվել պետբյուջեն

Վերադարձ լուրերի բաժին

11:01 , 30 Հուլիս 2018

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է իր կողմից վերահսկվող եկամուտների վիճակագրությունը՝ 2018 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համար։

Ըստ ՊԵԿ տվյալների, այս տարվա հունվար-հունիսին հավաքագրվել են 602.1 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 9.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նշված գումարից 572.9 մլրդ դրամն արդեն հաշվեգրվել է ՀՀ պետական բյուջե՝ որպես հարկային եկամուտներ և պետական տուրք։ Միասնական հաշվի մնացորդը հունիսի վերջին կազմել է 29.2 մլրդ դրամ։

Հարկերի կառուցվածքում ամենամեծ կշիռն ունի ԱԱՀ-ն՝ 193.3 մլրդ դրամ։ ԱԱՀ-ի գծով մուտքերի աճը նախորդ տարվա համեմատ 2.3% է։

Շահութահարկի գծով մուտքերն աճել են 45.6%-ով և այս տարվա հունվար-հունիսին կազմել 97.9 մլրդ դրամ։

Եկամտային հարկն աճել է 4.4%-ով և կազմել 168.3 մլրդ դրամ։

Ակցիզային հարկն աճել է 53.7%-ով և կազմել 48.8 մլրդ դրամ։

Սա, ինչպես նշեցինք, հունվար-հունիս ժամանակահատվածի հարկերն էին։ Միայն 2018 թվականի հունիս ամսին ՊԵԿ-ը հավաքագրել է 150.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, որից 121.5 մլրդ դրամը  աշվեգրվել է ՀՀ պետական բյուջե՝ որպես հարկային եկամուտներ և պետական տուրք։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի հունիսին պետական բյուջե հաշվեգրվել էր 94.7 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված որոշ աշխատանքների հակիրճ նկարագիրը

2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի

Nymex. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 16-08-18

NYMEX բորսայի օգոստոսի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.