Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային կարգապահությունը պետք է չթուլանա

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարության՝ ապրիլի 2-ի նիստը սկսվել է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված զինվորների հիշատակը հարգելով: Քառօրյա պատերազմի և Արցախում տեղի ունեցած նախագահի ու խորհրդարանի ընտրությունների մասին խոսելուց հետո վարչապետ Փաշինյանն անդարդարձել է տնտեսական թեմաներին:

Նա ասել է, որ 2019 թվականի բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով, և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով: «Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ իրենց հերթին հարկային հավաքագրումների 2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով: Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավական լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով», նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ կորոնավիրուսի արդյունքում առաջացած ճգնաժամի պատճառով Հայաստանն այդ տեմպերը կկորցնի: Բայց, ըստ Փաշինյանի, 2019 թվականի և 2020 թվականի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը վկայում և ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, և գործադիրը տիրապետում է տնտեսության զարկերակին: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն տնտեսվարողներին և քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը: Նա շնորհակալություն է հայտնել նաև Պետական եկամուտների կոմիտեին՝ հարկերի հավաքագրման գործը հաջողությամբ իրականացնելու համար:

Nikol_Pashinyan_47I2538
«Ուզում եմ կրկին ընդգծել որ հարկերը գոյանում են աշխատանքի, դրամաշրջանառության, եկամուտների և շահույթների առկայության պարագայում, այսինքն՝ գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, ովքեր շրջանառություն և եկամուտներ չունեն: Իհարկե, կան որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց, ընդհանուր առմամբ նաև այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցության ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ սոցիալական աջակցության ծրագրեր ենք իրականացնում: Բայց ուզում եմ ասել, որ հարկային կարգապահությունը որևէ ձևով չպետք է թուլանա, այլ, ընդհակառակը, պետք է ուժեղանա, որովհետև առավել ևս այս ճգնաժամային շրջանում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2020 թվականի բյուջեն կատարենք հնարավոր առավելագույն ծավալներով»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: