Invalid username or password
Հայաստանում պետական բյուջեի հարկային եկամուտները 2020 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են 8.9 մլրդ դրամով, եթե կորոնավիրուսը չխանգարեր, ակնկալվում էր շուրջ 20 մլրդ դրամի գերակատարում: Այդ մասին խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«Մարտի 13-ից մենք լիարժեք մտանք ճգնաժամային փուլ՝ իր բոլոր պարամետրերով: Եվ չնայած սրան՝ 2020 թվականի բյուջեի առաջին եռամսյակի հարկային եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով»,-ասաց Փաշինյանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հունվարի վերջին վարչապետին զեկուցել է, որ եռամսյակի արդյունքներով սպասվում է մոտ 20 մլրդ դրամի գերակատարում: «Սակայն ճգնաժամի առաջին հարվածից մենք կարողացանք այդ գերակատարումը միայն կեսից պակաս չափով իրականացնել: Բայց այնուամենայնիվ ցուցանիշը 8.9 մլրդ դրամով գերակատարվել է»,-նշեց նա:
Արմենպրես
Դիտումներ 426
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը: