Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային բարեփոխումների արդյունքում չի բացառվում հնարավոր գնաճը

Վերադարձ լուրերի բաժին

16:50 , 25 Մարտ 2019

Հայաստանում հարկային բարեփոխումների՝ հարկերի ավելացման արդյունք չի բացառվում, որ որոշակի ապրանքատեսակների գներ բարձրանան: Սակայն այն կլինի թույլատրելի միջակայքում՝ 4 տոկոսի շրջանակում: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«2019-ին գնաճը չի բացառվում, սակայն միայն օրենքով սահմանված շրջանակում: Երբ կա հարկային վարչարարության բարելավում, և հարկային վարչարարությունը ստվերից դուրս է բերում տնտեսվարող սուբյեկտների որոշակի հատվածի, ապա դա պահանջում է, որ այդ սուբյեկտներն իրենց վաճառած ապրանքների և ծառայությունների համար վճարեն հարկերը, այդ թվում ավելացված արժեքի հարկը։ Վերջինս գնային գործոն է և որոշ չափով ազդում է նաև գների վրա: Եթե, օրինակ, մեկը իր ապրանքների մի մասը վաճառում էր առանց ԱԱՀ-ն ամբողջությամբ վճարելու, իսկ այսօր վճարում է, ապա որոշ չափով գների ավելացում կարող է նկատվել»,-ասաց Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ կա Պետական բյուջեի մասին օրենք, որը սահմանում է գնաճի որոշակի միջակայք: Գնաճը միշտ կառավարելի է, թե ԿԲ-ն, թե կառավարությունը հետևողական են այդ հարցում: Նախարարի կարծիքով՝ արտառոց որևէ բան չի սպասվում: Գնաճը 2019-ին չի գերազանցի 4 տոկոսը:

Խաչատրյանը չկարողացավ նշել, թե որ ապրանքները կթանկանան։ Դա կախված է ապրանքների նկատմամբ պահանջարկի գնահատականներից: Նա գնաճը նաև համարեց տնտեսական աճին խթանող գործոններից մեկը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: