Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային արտոնություն ստանալու համար դիմել է տեխնոլոգիական ոլորտի մոտ 100 ընկերություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:45 , 26 Հունիս 2019

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնեց, որ այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։
2019թ. ապրիլին ՀՀ ազգային ժողովի ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները նոր հնարավորություն են տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերությունների գործունեության համար։ Այս պահի դրությամբ նախարարություն է դիմել գրեթե 100 ընկերություն։ Հավաստագրման հանձնաժողովի առաջին և երկրորդ նիստերով արտոնություն է տրամադրվել 41-ին։

Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ինժեներական, էլեկտրոնային առևտուր, վեբ-դիզայն, մոբայլ հավելվածների ստեղծում, վճարահաշվարկային համակարգերի ստեղծում, էլեկտրոնային թեստավորում և այլն: Միայն այս 41 ընկերությունների գործունեության արդյունքում կստեղծվի 200-240 աշխատատեղ:

Հարկային արտոնություն ստանալու համար դիմած ստարտափների թվում կան նաև հայրենադարձներ։ Նրանք հավատացած են, որ Հայաստանում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք տեխնոլոգիական ոլորտի գործարար ծրագրերը զարգացնելու, լայն գործունեություն ծավալելու հնարավորություն են տալիս։ Նրանք վերադարձել են հայրենիք՝ այստեղ ապրելու ու աշխատելու, իրենց նորարարական գաղափարներով Հայաստանը ճանաչելի դարձնելու աշխարհին։

Փոփոխությունների համաձայն` նորաստեղծ ընկերություններին հավաստագրով տրամադրվում են հետևյալ հարկային արտոնությունները` 0% շահութահարկ և 10% եկամտային հարկ։ Միևնույն ժամանակ սահմանված են մի շարք պահանջներ ու չափորոշիչներ, ինչպես օրինակ` աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 30-ը, ընկերությունները չպետք է ստեղծվեն այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: