Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային արտոնություն ներդրումային հերթական ծրագրին

Վերադարձ լուրերի բաժին

00:27 , 20 Սեպտեմբեր 2019

Կառավարության նիստի ընթացքում գործադիրը որոշում է ընդունել «Սրուրեան ակնաբուժական կենտրոն» ՍՊԸ կողմից՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Երևանում ակնաբուժական ծառայությունների մատուցման համար։

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշել է, որ ընկերությունն աշխատում է 2016 թվականից, ընդհանուր ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 170 մլն ՀՀ դրամ, արդեն իրականացվել է 120 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներկայում առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 3-ը: Ակնկալվում է, որ ծրագրով նախատեսված մատուցվող բժշկական ծառայությունների ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 60-70 մլն ՀՀ դրամ: 2018 թ. ընկերության կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 14 մլն դրամ, ընկերությունն արտադրանքը ձեռք է բերելու առաջնային արտադրողից, այսինքն՝ սարքավորումներն ամբողջապես նոր են:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արցախի ուղղությամբ ռոումինգը կէժանանա անորոշ ժամանակով

Հայաստանի օպերատորների միասնական որոշումը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»: