Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրազեկում է քաղաքացիներին նոր կարգի մասին

Վերադարձ լուրերի բաժին

23:14 , 10 Հոկտեմբեր 2019

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ 04.08.2019 թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այդ օրենքի համաձայն ՝ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով սահմանվել է հետևյալը՝

«Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս՝ հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ այսուհետ կարող է պարտապանի հաշվին և պարտապանի անունից կնքել կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիր և իրականացնել դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երախտապարտ ենք մեր քաջարի մարտիկներին․ ՀԲՄ

Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը:

Սահմանապահ գյուղերի փողոցները շարունակում են լուսավորվել

Վազաշենում աշխատանքներն արդեն ավարտվել են: Համակարգը շահագործվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

20.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.2 մլն ԱՄՆ դոլար: