Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկադիր կատարման ծառայությունը 2019 թ. առաջին եռամսյակում բռնագանձել է 7 միլիարդ դրամից ավելի գումար

Վերադարձ լուրերի բաժին

14:17 , 02 Ապրիլ 2019

Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփվել է ծառայության 2019 թվականի առաջին եռամսյակի գործունեության արդյունքները: Հարկադիր կատարման ծառայությունը b4b.am-ին տեղեկացրեց, որ հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:

Խորհրդակցության ընթացքում ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Լևոն Բալյանը զեկույցով տեղեկացրել է, որ 2019 թվականի 1-ին եռամսյակում ծառայությունը բռնագանձել է 7 342 274 541 ՀՀ դրամ, ինչը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 29,32 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 299 258 կատարողական վարույթների, այս ցուցանիշը նվազել է 2018 թվականի ցուցանիշի համեմատ 14,96 տոկոսով: Մնացորդ կատարողական վարույթների թիվը 31 765 է:

Միաժամանակ նշված ժամանակահատվածում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 33 84 դիմում և գրություն, «թեժ գիծ» ծառայությունը ստացել է 144 բողոք, իսկ ծառայության արագ սպասարկման գրասենյակում սպասարկվել է 17 395 քաղաքացի: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներն ըդունել են 10 քաղաքացու:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: